Մարկոս Պիզելին ու «Ակտոբեն» բանակցում են պայմանագիրը խզելու շուրջ
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռանալու է ղազախական «Ակտոբեից», գրում է sports.kz-ն:
Այժմ 31-ամյա Պիզելին «Ակտոբեի» հետ բանակցում է գործող պայմանագիրը խզելու վերաբերյալ: Նա ղազախական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է եւ ստանում է ամսական 75 հազար դոլար աշխատավարձ:
Մարկոս Պիզելին 2014-ից է խաղում «Ակտոբեում», որի բյուջեն կրճատվել է: Ղազախստանի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը 27 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ «Ակտոբեն» գրավել էր երրորդ տեղը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



