Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճանճեր, ուտիճներ, կապիկներ, շներ, կատուներ. կենդանիներ, որոնք թռել են տիեզերք . «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հենց սկզբից ասենք, որ Երկիր մոլորակից առաջին տիեզերք թռած կենդանին եղել է դրոզոֆիլ ճանճը: 1946 թվականին ամերիկյան V2 հրթիռով մի քանի դրոզոֆիլ ճանճեր են ուղարկվել տիեզերք: Նպատակն այն էր, որ փորձարկեն մեծ բարձրությունների և ռադիացիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Ճանճերը հետ են վերադարձել անվնաս: Ընդհանրապես, դրոզոֆիլ ճանճերը լաբորատորիաների սիրելիներն են: Ինչպես և մարդիկ, նրանք գիշերը քնում են, ենթարկվում են անզգայացման, արագ բազմանում են, և շատ հարմար է նրանց վրա փորձեր անել: Մարդկանց հայտնի հիվանդությունների երեք քառորդի գեները համապատասխանություններ ունեն դրոզոֆիլ ճանճի գենետիկ կոդի հետ: Բնական է, որ այդ կենդանին առաջինը պետք է լիներ տիեզերքում:

1948 թվականին ամերիկացիները փորձել են առաջին բարձր դասի կենդանին ուղարկել տիեզերք: Դա Ալբերտ-1 անունով կապիկն էր: Նա կարող էր դառնալ առաջին պրիմատ-տիեզերագնացը, բայց նրա հրթիռը անհրաժեշտ 100 կիլոմետր բարձրություն չի հավաքել, և կապիկը շնչահեղձ է եղել: Ավելի հաջող էր Ալբերտ-2 կապիկի թռիչքը 1949 թվականին: Նա հասել է տիեզերք մինչև 134 կիլոմետր բարձրության:

Ցավոք, վերադարձը հաջող չի ստացվել, վերադարձի կապսուլի պարաշյուտը չի բացվել, և Ալբերտ-2-ը սատկել է կապսուլի՝ գետնին ընկնելուց: Ամերիկացիներին միայն 1951 թվականին է հաջողվել տիեզերք թռցնել և ողջ առողջ հետ ստանալ պրիմատ-տիեզերագնացի: Դա Ալբերտ-6-ն էր: Նա սատկել է թռիչքից միայն երկու տարի անց: Իսկ ռուսներին դուր էր գալիս շների հետ աշխատել: Р-1В հրթիռով 1951 թվականին առաջին անգամ նրանք տիեզերք են ուղարկել Ցիգան և Դեզիկ անունով շներին: Թռիչքը տևել է 20 րոպե, շուն-տիեզերագնացները հաջողությամբ երկիր են վերադարձել, նրանց մոտ ոչ մի ֆիզոլոգիական շեղում չի արձանագրվել: Իհարկե, տիեզերք հասած շներից ամենահայտնին Լայկան է: Հարցն այն է, որ նա առաջին կենդանին է, որ տիեզերք է հասել և ապա պտտվել Երկիր մոլորակի շուրջ: Դա եղել է 1957 թվականին Спутник-2 տիեզերանավով: Դա մեծ հաջողություն էր:

Ցավոք, Լայկայի վերադարձ Երկիր չէր պլանավորվում և չէր նախատեսվում, չնայած պաշտոնական քարոզչությամբ ասվել էր, որ Լայկան վերադարձել է, ապա 7 օր անց նրան քնեցրել են՝ սպանել են: Իրականում թռիչքից 5-7 ժամ անց կապսուլի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից, և շունը սատկել է գերտաքացումից և սթրեսից: Իսկ ահա առաջին շուն-տիեզերագնացները, որոնք տիեզերք են հասել, պտտվել Երկրի շուրջ, ապա վերադարձել, եղել են հանրահայտ Բելկան և Ստրելկան: Դա եղել է 1960 թվականին՝ մարդ- տիեզերագնացի թռիչքից մեկ տարի առաջ:

Կատուները ևս անմասն չեն մնացել տիեզերքից: Երևում է՝ այս կենդանիներին էլ ֆրանսիացիներն են սիրում: Նրանք 1963 թվականին տիեզերք են ուղարկել Ֆելիսետտ անունով կատվին, որը հաջողությամբ հետ է վերադարձել Երկիր: 1968 թվականին ԽՍՀՄ-ը հեռավոր տիեզերք է ուղարկել կրիայի: Այդ կրիան առաջին կենդանին է, որ շրջանցել է նաև Լուսինն ու հաջողությամբ հետ վերադարձել: 2003 թվականին ամերիկյան «Կոլումբիա» տիեզերանավի վթարի ժամանակ միակ կենդանի մնացած արարածներն են եղել մի քանի կլոր նեմատոդ որդեր, որոնց գտել են տիեզերանավի լաբորատոր հատվածի մնացորդների մեջ:

2007 թվականին Фотон М-3 տիեզերական սարքով ռուսների՝ տիեզերք ուղարկված Նադեժդա անունով ուտիճը դարձել է առաջին կենդանի արարածը, որը բեղմնավորվել և սերունդ է տվել տիեզերքում: Հաջողությամբ Երկիր վերադառնալուց հետո Նադեժդան ևս 33 անգամ սերունդ է տվել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում