Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քաջերի երթը» գրքերը պատմում են հայրենիքի համար նահատակված տղաների մասին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Քաջերի երթը» գրքերը մեր բոլոր այն հերոսների մասին են, որոնք անմահացել են հայրենիքը պաշտպանելիս: «Գրքերն Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների, ինչպես նաև խաղաղ պայմաններում, օրինակ՝ դիվերսիաների ժամանակ զոհված տղաների մասին են: Առաջին գրքում պատմել եմ 116 հերոսի մասին: Նրանց կենսագրություններն ու նկարներն են, ինչպես նաև իմ ստեղծագործությունները՝ անհատապես նվիրված իրենց: Կենսագրությունը զուտ տեղեկատվություն է հերոսի մասին, սոսկ թվերի ու իրադարձությունների ներկայացում, այն հետագայում փաստա-վավերագրական նյութ կարող է դառնալ սերունդների համար, իսկ ստեղծագործությունների միջոցով փորձում եմ ներկայացնել տղաներին, նրանց մարդ տեսակը, կատարած սխրանքները:Երկրորդ գիրքը ներառում է 139 հերոսի մասին պատմություն, գիրքը կազմել եմ նույն սկզբունքով: Բոլոր գրքերի շապիկներին լինելու է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գևորգ Արշակյանի հեղինակած նկարը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինե Սարիբեկյանը:

Առաջին գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2022 թ. հունիսի 28-ին, երկրորդինը կլինի օգոստոսի 31-ին, հեղինակը հույս ունի երրորդ գրքի տպագրությունն ավարտել մինչ տարեվերջ: Նշում է, որ առաջին գիրքը կազմելիս ինքն է հիմնականում կապ հաստատել ծնողների հետ: «Ունեմ ֆեյսբուքյան էջ ևս՝ «Քաջերի երթ», որտեղ լուսաբանել եմ 3000-ից ավելի հերոսների: Առաջին գրքիցս հետո ծնողներն արդեն իրենք սկսեցին դիմել ինձ, որպեսզի հաջորդ գրքերում ներառեմ նաև իրենց զավակների կենսագրությունն ու նրանց մասին պատմությունները: Հիմա արդեն աշխատում եմ երրորդ գրքիս վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ գրքերի «հովանավորը» ծնողներն են և բացատրում, թե ինչ սկզբունքով են աշխատում: «Ցանկությունս մեծ էր, ֆինանսական հնարավորություններս՝ քիչ, գրքեր հրատարակելու համար: Ընդհանուր ծախսերը հաշվարկելով՝ որոշեցինք նման կերպ վարվել՝ գրքում ներառված յուրաքանչյուր տղայի հարազատ գնում է առնվազն երկու գիրք, և այդ կերպ հենց իրենք են հոգում գրքի տպագրման ողջ ծախսերը: Բոլոր ծնողները սիրով համաձայնեցին այս տարբերակին: Ցավոք, գրախանութներում գրքերը գտնել հնարավոր չէ: Տպում ենք գրքում ընդգրկված տղաների ծնողների հաշվով, լինում է, որ ծնողները մի փոքր ավելի գումար են հատկացնում կամ էլ ինչ-որ մեկն օգնում է, 20ից 40 գիրք ավելի ենք տպում: Այդ դեպքում նվիրում եմ գրքերը գրադարաններին, գրչակից ընկերներիս: Եթե կարողանայինք քանակական առումով ավելի շատ տպել, գրքերը կհատկացնեինք դպրոցներին, մշակութային օջախներին»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Գիրք կազմելու գաղափարն առաջացել է նրանից հետո, երբ 44-օրյա պատերազմից հետո ստեղծած իր ֆեյսբուքյան էջն արգելափակվեց՝ ադրբեջանական կողմի բողոքների հիման վրա: «Հետո բացեցի երկրորդ էջս՝ «Քաջերի երթը», ի դեպ, այս անվանումը ադրբեջաներեն թարգմանելիս չի հասկացվում, թե ինչի մասին է էջը: Մի օր մի ադրբեջանցի ինձ գրեց՝ այս էջն էլ որ արգելափակվի, հետո ի՞նչ եք անելու: Թարգմանեցի ու իրեն պատասխանեցի՝ գիրք եմ գրելու: Հենց այդ ժամանակ էլ գիրք ստեղծելու միտքն առաջացավ: Ինձ շատ աջակցեց խմբագիր Մելսիդա Հակունցը, ում հետ աշխատել եմ առաջին գրքի և հիմա արդեն երրորդ գրքի ստեղծման վրա: Բավականին հեշտ է ստացվում նյութերի մեկտեղումը, ստեղծագործական աշխատանքը: Յուրաքանչյուր տղայի մասին գրելիս զգում եմ իր ներկայությունը, բայց, իհարկե, հոգեբանորեն շատ դժվար է, «ազդում» է ինձ վրա»,-ասում է հեղինակը:

Նշում եմ՝ կարիք կա նաև պատերազմից վերադարձած մեր տղաների մասին պատմելու: Համաձայնում է, բայց այս հարցում երկուսս համակարծիք ենք՝ պատերազմի միջով անցած տղաներից շատերը խուսափում են պատմել իրենց ապրածի մասին՝ իրենց հերոսներ չեն համարում, բացի դա, շատ դժվար է իրենց համար վերհիշել պատերազմական օրերը: «Փորձում եմ ոգևորել շատերին, որ, օրինակ՝ տարբեր գրքերի վաճառքից ստացված հասույթով օգնեն վիրավոր զինվորներին: Շատ ու շատ հարցեր կան, երբ մարդկային գործոնը շատ ավելի կարևոր է, քան գումարը: Երբեմն ինձ հարցնում են՝ ո՞րն է քո օգուտը, երբ քո քնի, հանգստի հաշվին ֆեյսբուքյան էջն ես վարում, տղաների մասին նյութեր տեղադրում: Ծնողների շնորհակալությունը, նրանց նամակները, օրհնանքը, հարգանքը, վստահությունը, սա անբացատրելի ու ամենակարևոր զգացողությունն է, սա է իմ «օգուտը»: Անկեղծորեն արվածի պատասխանը միշտ ստանում եմ, առհասարակ՝ ամեն ինչ բումերանգի նման վերադառնում է»,-եզրափակում է Արփինե Սարիբեկյանը:

Ի դեպ, իր այս գործունեության համար նա արժանացել է մի շարք պատվոգրերի և մեդալների:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ