Քերին Լավրովին մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական օդուժի հարվածների կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի անհանգստությունն է հայտնել Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՊետդեպարտաÕ �ենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Լավրովի հետ խոսակցության ընթացքում Քերին նշել է ռուսական ավիահարվածների եւ հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ մեր անհանգստության մասին»,- ասել է Թոները լրագրողներին՝ մեկնաբանելով Քերիի եւ Լավրովի միջեւ դեկտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության կարգավորմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



