Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիա 2015. ահաբեկչություններից մինչև քաղաքական նոր վերադասավորումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում անցնող տարին լի էր գլխապտույտ առաջանող իրադարձություններով: Ներքաղաքական կյանքի նոր վերադասավորումները, ահաբեկչական գործողությունների նոր ալիքը, թուրք-քրդական վերսկսված հակամարտությունը, ինչպես նաև հարաբերությունների սրումը հարևան Ռուսաստանի և Իրաքի հետ ողջ տարին շարունակում էին մնալ Թուրքիայի օրակ արգային կարևորագույն հարցերը: «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող տարին Թուրքիայում՝ ներկայացնելով այդ երկրում տարվա ամենաուշագրավ զարգացումները:

Քաղաքական վերադասավորումներիտարի 

Տարին կարևոր էր Թուրքիայի համար կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Այս ընտրությունների արդյունքներն էին, որ կանխորոշելու էին երկրի ճակատագիրն առաջիկա 4 տարիների ընթացքում: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ավանդական իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ), քեմալական Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների հետ մեկտեղ մեջլիս մտավ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): Ընտրությունների արդյունքում Դավութօղլուի գլխավոր ած ԱԶԿ-ն չկարողացավ ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար: Մյուս կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու շուրջ անցկացված բանակցությունները չտվեցին անհրաժեշտ արդյունք, ինչի հետևանքով նախագահ Էրդողանը օգոստոսի 25-ին հայտարարեց նոր ընտրություններ անցկացնելու մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին: Ընտրություններին նախորդած ժամանակահատվածում իշխող կուսակցությանը հաջողվել էր երկրում անկայուն իրադրություն ստեղծել և որոշակիորեն հեղինակազրկել մրցակից մյուս կուսակցություններին: Արդյունքում` ԱԶԿ-ին հաջողվեց արտահերթ ընտրությունների արդյունքներով ստանալ ձայների 40,87 տոկոսը և կազմել իր համար ցանկալի միակուսակցական կառավարություն:

Ի դեպ, 2015-ի խորհրդարանական երկու ընտրությունների արդյունքում էլ ընտրվեցին և Թուրքիայի մեջլիսի պատգամավոր դարձան միանգամից երեք հայ գործիչքներ` Գարո Փայլոնը (ԺԴԿ), Սելինա Դողանը (ՀԺԿ) և Մարգար Եսայանը (ԱԶԿ):

Թուրքիա` ահաբեկչությունների թատերաբեմ

Անցնող տարին աննախադեպ էր Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների թվով: Չհիշատակելով ահաբեկչական ավելի փոքրամասշտաբ դեպքերը` ներկայացնենք առավել աղմկահարույցները:

Մարտի 31-ին թուրքական ձախ արմատական խմբավորումը դատարանի շենքում պատանդ վերցրեց փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չտվեցին. թուրքական իրավապահ մարմինները իրականացրին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվեցին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ կնքեց մահկանացուն:

Հունիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ քրդամետ ԺԴԿ-ի կողմից Դիարբեքիրում հրավիրված խոշոր ցույցի ժամանակ իրականացվեց ահաբեկչական գործողություն. ամբոխի մեջ գործի դրվեց պայթուցիկ, ինչի հետևանքով զոհվեց 4 մարդ, վիրավորվեց շուրջ 100-ը:

Սիրիայի քրդաբնակ Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ էր ունենում, երբ կրկին մարդկանց մեջ գործի դրվեց պայթուցիկը: Պայթյունի հետևանքով զոհվեց 32, վիրավորվեց՝ ավելի քան 100 մարդ: Հետագայում ահաբեկչության պատասխանատու հայտարարվեց «Ւսլամական պետություն» խմբավորումը:

Հաջորդ խոշոր ահաբեկչության թիրախը մայրաքաղաք Անկարան էր, որտեղ հոկտեմբերի 10-ին իրականացվում էր խաղաղության հանրահավաք: Հավաքվածները ձեռք ձեռքի տված երգում էին այն մասին, թե ինչպես պետք է վերջ տան թուրք-քրդական բախումներին և «պայքարեն արյունոտ հրապարակում», երբ հավաքվածների շարքում որոտաց պայթյունը՝ խլելով 109 մարդու կյանք: Հարյուրավոր ներկաներ վիրավորվեցին: Ահաբեկչության հեղինակը մահապարտ ահաբեկիչն էր:

Նոյեմբերի 28-ին դեռևս անհայտ պայմաններում փողոցի մեջտեղում սպանվեց հայտնի իրավապաշտպան, Դիրաբեքիրի փաստաբանական գրասենյակի ղեկավար Թահիր Էլչին:

Տարվա աղմկահարույց վերջին ահաբեկչական գործողությունն իրականացվեց դեկտեմբերի 23-ին Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում, որտեղ որոտացած պայթյունը խլեց մեկ մարդու կյանք, ևս մեկը վիրավորվեց:

Գալիպոլիի հաղթանակը` թուրքական դիվանագիտության պարտություն 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական կողմի ժխտողական քաղաքականությունը նոր շրջադարձներ ստացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր երկրում ընդունելուց հետո հայտարարեց Գալիպոլիի ամենամյա տոնակատարությունները ապրիլի 24-ին անելու մտադրության մասին: Էրդողանը պաշտոնապես հրավիրեց բոլոր երկրների ղեկավարներին՝ այդ թվում և ՀՀ Նախագահին, ապրիլի 24-ին այցելել Թուրքիա և տոնել Գալիպոլիում 1915 թվականին տարած հաղթանակը: Ցեղասպանության տարելիցի օրը թուրքական կողմի նման նախաձեռնությունը խստորեն դա տապարտվեց ինչպես միջազգային հանրության ու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ հենց թուրք գիտակից հասարակության կողմից: Թուրք իրավապաշտպան կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հորդորելով տարբեր երկրների ղեկավարներին անտեսել Էրդողանի հրավերն ու փոխարենն այցելել Հայաստան՝ ծաղիկ դնելով ու խոնարհվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Առողջ մտքի հաղթանակն էր, որ թուրքական իշխանությունների հերթական դավադիր ծրագիրը տապալեց, երբ մեկը մյուսի հետևից տարբեր երկրների ղեկավարները հայտնեցին ապր իլի 24-ին Թուրքիայի փոխարեն Հայաստան այցելելու մտադրության մասին: Թուրքական իշխանական շրջանակների նախաձեռնած ծուղակն այս անգամ էլ աշխատեց հենց իրենց դեմ:

Թուրք-քրդական բախումների վերսկսման տարի

2015 թվականի ամռանը թուրքական զինուժի կողմից հյուսիսային Իրաքում և երկրի քրդաբնակ գավառներում քրդական ճամբարների ռմբահարումներով դե-ֆակտո վերջ տրվեց 2013 թվականից գործող թուրք-քրդական զինադադարին և մեկնարկած հաշտեցման գործընթացին: Արդյունքում` գրեթե ամեն օր երկրի արևելյան նահանգներում մինչև օրս տեղի են ունենում ռազմական գործողություններ, որոնց զոհ են գնում ինչպես գործողությունները վերսկսած Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները, այնպես էլ թուրք զինվորներն ու ոստիկանները: Քրդաբնակ շատ շրջաններում պարբերաբար սկսեցին հայտարարվել փողոց դուրս գալու արգելքներ, որոնք շատ հաճախ պարզապես կաթվածահար էին անում տվյալ բնակավայրում ապրողների սովորական կյանքը՝ զրկելով հացից, ջրից, էլեկտրականությունից և ոչ հազվադեպ նաև կյանքից: Ներկայում փողոց դուրս գալու արգելք է հայտարարված Շըրանք նահանգի Ջիզրե և Սիլոփի, Դիարբեքիրի Սուր գավառներում:

Խոցված Սու-24-ը`ռուս-թուրքական հարաբերությունների լարման պատճառ

Նոյեմբերի 24-ին թուրքական ռազմական ինքնաթիռները կործանեցին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա: Թեպետ թուրքական կողմը կատարվածից անմիջապես հետո սկսեց հայտարարել այն մասին, թե ինքնաթիռը հատել էր թուրքական սահմանը, ինչի համար էլ խոցվել էր, սակայն ռուսական կողմն այդ տարբերակն ի սկզբանե հերքեց: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանեց «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: Միջադեպի հետևանքով թուրք-ռուսական երբեմնի բարիդրացիական հարաբերությունները դարձան լարված, ռուսական կողմը սկսեց պատժամիջոցներ կիրառել թուրքական կողմի նկատմամբ՝ հայտարարելով, որ այդ պատժամիջոցների թիվն առաջիկայում կավելանա:

Թուրք-իրաքյան հարաբերությունները ՄԱԿ-ում քննարկման առարկա

Թուրք-իրաքյան հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայեց իր զորքերը, այդ թվում` տանկեր և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում էին հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ կանչեց Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջեց, որ Թուրքիան անմիջա պես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարեցին, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:

Խնդիրը քննարկվեց անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ հորդորեցին կողմերին խնդիրն իրար մեջ լուծել դիվանագիտական ճանապարհով:

Դեկտեմբերի 14-ին թուրքական իշխանությունները որոշում կայացրին միայն զորամիավորումների մի մասը Մոսուլի շրջանից դուրս բերելու և ավելի հյուսիս տեղափոխելու վերաբերյալ, սակայն այդ քայլը չբավրարեց իրաքյան կողմին: Իրաքի իշխանություններն այսօր էլ հորդորում են Թուրքիային ազատել երկրի տարածքը թուրքական ռազմական ներկայությունից՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել պատժիչ գործողությունների:

Թուրքիա` լրագրողների բանտ

Նախագահ Էրդողանի գլխավորած Թուրքիան այս տարի ևս դասվեց ամենաանազատ երկրների շարքում: 2015-ին երկրում կրկին ոտնահարվեցին անկախ մամուլի և ազատ խոսքի իրավունքը, ինչն արտացոլվեց մամուլի ազատության հարցով միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից պատրաստված զեկույցներում և ինդեքսներում: Երկրում բացահայտ հարձակումներ և գրաքննություն սկսվեց այնպիսի լրատվամիջոցների նկատմամբ, ինչպիսիք են «Զաման», «Հուրիեթ» պարբերականները, «Քոզա Իփեք» մեդիա հոլդինգը, «Նոքթա» ամսագիրը և այլն: Մասնագիտական գործունեություն ծավալե լու հետևանքով ծեծի ենթարկվեց հայտնի թուրք լրագրող Ահմեթ Հաքանը, տուգանվեց պոլսահայ լրագրող Հայկո Բաղդաթը, ձերբակալվեցին Ջան Դյունդարը, Էրդեմ Գյուլը և այլոք:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Իսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրել