Ռուսաստանը նախապատրաստում է հարված. ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հիմա լքել Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ Պետքարտուղարությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։
«Ուկրաինայում ռուսական հարվածները շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար: ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին այժմ լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտային միջոցները, եթե դա անվտանգ է», - ասվում է հաղորդագրությունում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



