Երևան, 11.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կորսված համբավն ու արժանապատվությունը նման են կոտրված գավաթի. դրանք կարելի է սոսնձել, բայց վնասված բծերը միշտ տեսանելի են լինելու...«Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

1991 թ. ապրիլ կամ մայիս ամիսն էր, երբ գյուղի սահմանապահ մի քանի երիտասարդներ ներս մտան իմ աշխատասենյակ (այն ժամանակ ես Նոյեմբերյանի շրջանի Դովեղի գյուղխորհրդի նախագահն էի) և հայտնեցին,որ սահմանամերձ ադրբեջանական Քյամառլուի գյուղացիներին պատկանող շուրջ 200-250 ոչխար են քշել, բերել մեր սովխոզի հացահատիկի դաշտերից: Ասացին, որ ադրբեջանցի հովիվը կանխամտածված իր ոչխարների հոտը արածեցրել էր մեր գյուղի արտերում, ինչի արդյունքում ակնկալվող ցորենի բերքը կարող էր զգալիորեն պակասել: Ոչխարներին քշել էին գյուղի անասնաֆերմաներից մեկն ու կողպել դուռը՝ հասցրած վնասը ադրբեջանցի հովվից գանձելու նպատակով:

Իսկ վնասը հաշվարկելու համար պետք է համապատասխան մասնագետներից ձևավորեինք հանձնաժողով, որն էլ կորոշեր վնասի չափը քանակային և գումարային արտահայտությամբ: Անասնաշենքի բանալին հանձնեցին ինձ՝ պահանջելով ու խնդրելով, որ առանց ադրբեջանցիների կողմից հասցված վնասը հատուցելու հանկարծ ոչխարներին բաց չթողնեմ: Չանցած 10-15 րոպե՝ ներս մտավ արտաքուստ բարեկիրթ երևացող մի անծանոթ երիտասարդ, որը կլիներ 25-30 տարեկան և անմիջապես քայլերն արագորեն ուղղեց դեպի ինձ: Մոտենալով՝ կռացավ, բարձրացրեց ոտքս ու ասաց. «Թույլ տուր՝ համբուրեմ ոտքիդ տակը, միայն թե ոչխարներս տուր, տանեմ»: Ասաց, որ իրենց գյուղում հերթով են ոչխարներն արածեցնում, և այդ օրը իրենց ընտանիքի հերթն էր, և որ ինքը գյուղացիների հետ լուրջ խնդիրներ կունենա, եթե առանց ոչխարների գնա: Ես այդ պահին նողկանք զգալով՝ բռնեցի երիտասարդի ձեռքը, որն իմ հասակակիցն էր, բարձրացրեցի և, բանալին տալով, ասացի. «Ոչ մի վնասի հատուցում անհրաժեշտ չէ, միայն թե շուտ հեռացիր այստեղից»:

Ահա, այս ստորաքարշ, վախկոտ արարածի ազգը, որ ունի ազգության ու պետականության անհայտ, անհասկանալի ու ընդամենը 100-ամյա, այն էլ՝ արհեստական, շինծու ծագում, որ չունի ո՛չ սեփական գրեր, ո՛չ պատմություն, այսօր ծաղրում ու նվաստացնում է 5000-ամյա պատմություն, մեկուկես հազարամյակից ավելի գրեր ունեցող, առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած, համաշխարհային քաղաքակրթությանը մեծ ավանդ ներդրած, տաղանդավոր ու խիզախ մի ազգի ու նրա իշխանություններին: Եվ զուր են ադրբեջանցիների ու Ալիևի ամբարտավան ու պարծենկոտ պահվածքը, ադրբեջանցին երբեք չէր կարող հաղթել հային առանց դավադրության, խորամանկելու, կաշառելու, առանց թուրքի ու ահաբեկիչների, առանց նաֆթադոլարների ու գերտերությունների լուռ համաձայնության: Այդ մասին նաև չեչեն գրոհայինների հրամանատար Շամիլ Բասաևն է արտահայտվել:

Այնուամենայնիվ, այս պարտության համար Հայաստանն ու հայ ժողովուրդը թանկ վճարեցին: Հին հռոմեական պետական և քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարն է ասել. «Ոչ մի հաղթանակ չի բերի այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը»: Իսկ այս պատերազմի կորուստներից ամենասարսափելին ու ամոթալին ամենևին էլ պարտությունը կամ կորցրած տարածքները չեն, այլ իշխանությունների դավադրությունն է սեփական ժողովրդի նկատմամբ, հազարավոր երիտասարդների կյանքն է, ինպես նաև առկա բարոյական անկումը՝ կորսված ազգային արժանապատվությունը, որի հետ բերելն ուղղակի ծայրահեղ դժվար է լինելու:

Գուցե և՝ անհնար, որովհետև մարդկային արժանապատվությունն ու հեղինակությունը վերականգնող միջոցներ դեռ հայտնի չեն ոչ մեկին: 16-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա Միշել դե Մոնտեն ասել է. «Աշխարհի բոլոր պատրանքային ձգտումներից ամենասովորականն ու ամենատարածվածը մեր բարի անվան ու փառքի հանդեպ մտահոգությունն է: Հետամուտ լինելով այս ուրվական ստվերին, այս դատարկ ձայնին՝ անշոշափելի և անմարմին՝ մենք զոհաբերում ենք և՛ հարստությունը, և՛ խաղաղությունը, և՛ կյանքը, և՛ առողջությունը...»: Դեռ հարյուրամյակներ առաջ աշխարհի մեծ ազգերն ու հզոր տերությունները որոշեցին, որ հայը պետք է բնաջնջվի կամ լավագույն դեպքում չպետք է ունենա հայրենիք ու պետություն: Չպետք է ունենա, որովհետև հայի ու ավետյաց Հայաստան երկրի նկատմամբ աստծո բարեհաճությունը աշխարհի նախանձն էր շարժում: Երևի թե պատահական չէ, որ բոլոր միջօրեականները Հայաստանի վրայով են անցնում, իսկ պետությունների շահերն էլ այստեղ են խաչվում: Եվ պարբերաբար տրորվելով ոտքի տակ, ենթարկվելով տարբեր ցեղերի ու պետությունների կողմից ասպատակությունների ու կեղեքման՝ հաճախ խեղաթյուրվել է հայի արժեքային համակարգը, նրա ինքնությունն ու ազգային արժանապատվությունը լրջորեն տուժել են: Ասում են՝ եթե դու դուր ես գալիս մարդկանց, դու լավն ես:

Եթե նրանք ատում են քեզ, դու ամենալավն ես: Իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակականքաղաքական գործիչ Հենրի Լինչն այսպիսի կարծիք է հայտնել. «Բոլոր մասնագիտությունների, առևտրի, արհեստների մեջ և պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն, և գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում»: Ըստ տասնիններորդ դարի անգլիացի պատմաբան Ֆինլեյնի, «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենն էլ այն կարծիքն է հայտնել, որ «հայերը աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկն են»: Բրիտանացի պատմաբան, հնէաբան, արևելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին, որը խորությամբ տիրապետում էր հայերի՝ իբրև հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարին և շատ լավ գիտեր Անգլիայի ու արևմուտքի մյուս պետությունների խոհանոցն ու գաղտնի ծրագրերը, 1919 թ. Փարիզում խաղաղության կոնֆերանսի ժամանակ ամերիկացի լրագրող Լինքոլն Սթիվենսին տված հարցազրույցում ասել է. «Թուրքական քաղաքականությունը ձևավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող: Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով, որ հայ էին»:

Հայերը, ունենալով տաղանդ, յուրահատուկ ստեղծագործական ունակություններ ու մարդային բարձր որակներ ու արտաքին հաճելի տվյալներ, լուրջ մրցակից էին շատ ազգերի և առաջին հերթին՝ թուրքերի ու, այսպես կոչված, ադրբեջանցիների համար: 20-րդ դարի սկզբին հայերը Թուրքիայում և Բաքվում տնօրինում էին ֆինանսական ու տնտեսական բավականին լուրջ լծակների, կարևոր դերակատարություն ունեին այդ երկրների մշակութային, գիտական ու քաղաքական կյանքում: Այդ են հաստատում նաև Արաբացու գնահատականները հայերի մասին: «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ, ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Դա գիտեն թուրքերը և սարսափում են, և… մենք բոլորս, որ գիտենք նրանց»,- գրել է նա:

Եվ հենց այստեղ է, որ Լոուրենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է բնաջնջվի, որովհետև ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Սակայն Լոուրենսը նկատում է, որ հայը մտավոր ներուժ ունի, որը նպաստավոր պայմաններում կարող է հային մեծ ապագա խոստանալ, հայը միշտ վայելում է աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի վերաբերյալ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից:

Իսկ ժողովուրդներին, ազգերին ոչնչացնելու համար ամենևին պարտադիր չէ նրա հետ պատերազմել, բավական է ոչնչացնել այդ ժողովրդի բարոյականությունը և փլուզել կրթության համակարգը: Այդ նպատակով անհրաժեշտ էր ջնջել նրա պատմական հիշողությունը, արժեզրկել հերոսներին, եկեղեցին, պետական ինստիտուտները, հեղինակություններին, խարխլել ընտանիքը, փլուզել կրթական համակարգը, մատուցել ցածրարժեք մշակույթ, խեղաթյուրել ազգային արժեքներն ու սովորույթները, պառակտել հասարակությանը՝ ատելություն սերմանելով իրար նկատմամբ, մարդկանց դարձնել հնազանդ, ստրկամիտ, անտարբեր, իջեցնել նրանց ինքնագնահատականը: Ցավալին ու դաժանն այն է, որ այդ նպատակով Թուրքիայի ու Արևմուտքի կողմից վարպետորեն օգտագործվեց, գործի դրվեց հայի տականքը: Այս ամենի մեկնարկը հաջողությամբ դրեց ՀՀՇ-ն, իսկ ՔՊ-ն էլ պարզապես բարոյական այլանդակության աստիճանի հասցրեց ժողովրդի մի զգալի զանգվածի՝ նրան հասցնելով պատմության մեջ նախադեպը չունեցող անպատվության, ստրկության, նվաստացման, պարտության, հայրենիքի կորստի, ինքնաոչնչացման ու թրքահպատակության հետ հաշտվելու ու համակերպվելու ողորմելի վիճակի: Իսկ ազգը չի կարող ոչնչանալ այլ կերպ, քան ինքնասպանությունն է: «Ինքնասպանն իր մեջ ուժ չի գտնում իր անձնական թուլությունները հաղթահարելու համար և հետևաբար (վրեժխնդրությունից ելնելով) մերժում է ամեն ինչ, որպեսզի ինչ-որ կերպ մի հարվածով հեռանա իր թերարժեքության զգացումից: Իսկ թերարժեքության զգացումը անհատներին ու ազգերին մղում է դեպի ինքնաոչնչացման անդունդ»,- ասել է ավստրիացի նշանավոր հոգեբան Ալֆրեդ Ադլերը:

Այս իշխանություններն ամեն ինչ արեցին Հայաստանի միջազգային հեղինակության, վարկանիշի, ինքնիշխանության ու անվտանգության խաթարման համար: Եվ հիմա հայ ժողովրդին նույնականացնում են այս իշխանությունների հետ, և աշխարհում հային շատերը ընկալում են որպես դավաճանի, պարտվողի, վախկոտի ու անամոթի: Այս օրհասական ու խղճուկ վիճակից դուրս գալու ելքն էլ ամեն Աստծո օր աղետ ու ողբերգություն բերող այս իշխանությունների անհապաղ հեռացումն է: Հիմա պետք է ազգովի ամաչենք մեր անհեռատեսության ու «անողնաշարության», մեր որոշ հայրենակիցների ստորության համար, անպատասխանատվության, երկիրը պարտության տանելու, ազգուրացության, մեր սրբությունները, մեր պապերի ու հերոսների հիշատակը պղծելու համար, աշխարհի հետամնացների ու աղքատների շարքում տեղ զբաղեցնելու համար:

Հետո պետք է ազգովի վերլուծենք մեր հետ կատարվածը, դասեր քաղենք մեր անցյալից ու որոշենք, որ պետք է փոխվենք ու այլևս հույսը մեր վրա պետք է դնենք, մեր մեջ պետք է փնտրենք բոլոր դժբախտությունների պատճառը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումների համազգային մի ծրագիր ընդունենք ու բոլորովին նոր որակի երկիր կառուցենք, ինչի համար նախ և առաջ ուժեղ պետություն և արժանապատիվ քաղաքացի պետք է ունենանք, և հենց դրան պետք է ուղղված լինեն բոլորիս ջանքերը: Հայի ազնվական ու խիզախ տեսակի գենը դեռ զարթնելու է և տեր է կանգնելու իր պատմական հայրենիքին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհում միայն մի կետ կա, որը միացնում է միանգամից երեք օվկիանոս Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Ռուսաստանը պատրաստվում է վերջնական մանևրի՝ ամբողջ Դոնբասը գրավելու համար. Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում Տեղի է ունեցել պարեկային ծառայողների հաղորդակցման հմտությունների լավարկման նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան «Ռեալի» երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բախվել են «Ford Transit»-ը ու «ԶԻԼ»-ը․ փրկարարները 2 վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա Նախկին զինվորականը քաղաքապետի թեկնածու. ինչու՞ է նա որոշել առաջադրվել Անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից. Թաթոյանը՝ արցախցիներին Բացահայտվել է 253 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 7-ից 10-ը Պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում Նորածին է մահացել․ հարազատները ահազանգել են իրավապահներին Իրանը հայտարարել է Հայաստանի հետ զբոսաշրջային կապերի զարգացման նոր փուլի մասին Մահվան ելքով վրաերթ՝ «Բալի» հյուրանոցի մոտ. բնակիչները սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄանվել Պետրոսյանը դարձել է Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Արամ Առաջինը հանդիպել է Նենսի Փելոսիի հետ Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ձորամուտ գյուղում այրվել է մոտ 740 հակ անասնակեր Աբովյանում դանակահարված 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց․ մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԳազան Իսրայելին է փոխանցել 2014 թվականի Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի վերջին օրերին սպանվածի մարմին Նոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանը կգտնվի Դանիայում Աբովյանում դանակահարություն է տեղի ունեցել Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում․ կան վիրավորներ Վանի հայկական մշակութային արժեքները մեկը մյուսի հետևից ոչնչանում են Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՀրապարակվել է Հայաստանի հավաքական հրավիրվածների ցանկը․ առջևում Չեռնոգորիայի և Շվեդիայի դեմ հանդիպումներն են Դաբաղի պատճառով կենդանիներ են սատկում ՀՀ-ում․ վարակը մարդկանց համար կարո՞ղ է վտանգավոր լինել Վթար՝ Արմավիրում, բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա Նիկոլա Սարկոզին լքել է Սանտեի բանտը Իրանն աննախադեպ երաշտ է ապրում, Թեհրանը տարհանման վտանգի առջև է կանգնած Սևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա ՍողոմոնյանՍթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն էՓաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան Խմելու ջրի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները նրան մոտ 800մ իջեցրել են սարալանջից Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը ԵռաբլուրիցԷմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա