Հնդկաստանում 14-ամյա աղջկան բռնաբարել են՝ ընտրություններում նրա մոր հաղթանակի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆnews.am-ը գրում է.
Հնդկաստանում 14-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ երկու տղամարդ բռնաբարել են նրան: Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարել են այն թեկնածուի ազգականները, որը տեղական ընտրություններում պարտվել է երեխայի մորը: Այս մասին գրում է The Independent-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մինզապուր քաղաքում, որտեղ նախօրեին տեղական ընտրություններ են անցկացվել: Երբ հայտնի է դարձել, որ աղջկա մայրը (անունը չի հրապարակվում) հաղթանակ է տարել, տղամարդիկ առեւանգել են քնած երեխային եւ բռնաբարել:
Տուժածը մոր հետ ոստիկանություն է դիմել, սակայն իրավապահները քրեական գործ չեն հարուցել: Վերադառնալով տուն՝ աղջիկն ինքնասպան է եղել:
Ըստ lenta-ի, հանցագործության կատարման մեջ կասկածվող տղամարդիկ ձերբակալված են:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



