Լոս Անջելեսի մոտակայքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները գրանցվել են երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դևոր Հայթս քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք և Լոս Անջելեսից 78 կմ դեպի հյուսիս-արևելք, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժին հաջորդել են 2 հետցնցումներ` 3.8 և 3.2 մագնիտուդով:
Զոհերի և փլուզումների մասին հաղորդագրություններ դեռ չկան:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



