Օկուպացիոն վարչակարգը շարունակում է բանտերում պահել հայ քաղաքական գերիներին․ Կարեն Վրթանեսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԿարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Օկուպացիոն վարչակարգը շարունակում է բանտերում պահել հայ քաղաքական գերիներին (օր. Gor Sargsyanին, Տարոն Մանուկյանին, Գերասիմ Վարդանյանին, Avetik Chalabyanին և այլն)։
Բայց կա նաև մարդկանց, այսպես ասած, «առկախված» վիճակում պահելու մեկ այլ մեխանիզմ էլ. երկաաար ձգվող քրեական գործերը, որոնցով թիրախավորած մարդկանց տեղաշարժման իրավունքն է սահմանափակվում, մարդկանց ամիսներով ու տարիներով պահում են անորոշության մեջ ևն։
Այսինքն, մի կողմից ֆորմալ առումով կարծես անազատության մեջ չեն, բայց իրականում մահակն անընդհատ կախված է մարդկանց գլխներին։
Այսօրվա օրինակը՝ Վազգեն Մանուկյանի գործը։ 2021-ի փետրվարի ցույցերին նրա ելույթների առիթով քրգործ կա հարուցած, որը ձգվում է, ձգվում է ու վերջ չկա։
Մի քանի ամիս առաջ նիստ պիտի լիներ, հետաձգեցին։ Այսօր նիստ էր նշանակված, էլի հետաձգեցին...
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



