Սաուդյան Արաբիան և Թուրքիան կստեղծեն համատեղ ռազմավարական խորհուրդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության են եկել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման շուրջ։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը։
«Սալման թագավորը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ռազմավարական խորհրդի ստեղծման հարցը»,- նշել է նա։
Ըստ նախարարի, այս խորհրդի ստեղծումը հնարավորություն կտա «որակյալ թռիչք» գրանցել երկու երկրների միջև հարաբերություններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան բանակցություններ կվարեն Սիրիայի հարցում գործողությունների կոորդինացման համար։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



