Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«168 ժամ». Անտեսանելի սադրանք՝ Բաղրամյան պողոտայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընթացող բողոքի ակցիաներում և դրանից դուրս ամենաշատը «հայհոյվող», անվանարկվող երևույթը քաղաքականությունն է: Ի դեմս քաղաքականության՝ ձևավորվել է մի յուրահատուկ «բոբո», և դրան մոտենալը կամ դրան մոտ թողնելը գրեթե հռչակվում է՝ որպես մահացու մեղք: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն ի սկզբանե, իհարկե, հայտարարել է, որ իրենց պայքարը քաղաքացիական է և չի վերաճելու քաղաքականի: Սակայն, անկախ դրանից, անկախ երիտասարդների ցանկությունից, պայքարն առաջին իսկ օրվանից եղել է քաղաքական և, առավել ևս, այդպիսին է դարձել բողոքի ակցիաների յուրաքանչյուր օրվա հետ: Խնդիրը, վերջին հաշվով, հանգում է նրան, որ քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվել է անպատկերացնելի մեծ հաջողության հասնել՝.քաղաքական բովանդակություն ունեցող պահանջներ առաջ քաշելով, սակայն դրա շարունակությունն արդեն, այսպես թե այնպես, քաղաքական հարթությունում գտնվող գործիքներ ու լուծումներ է պահանջում: Այդ իմաստով քաղաքական որևէ ուժի կողմից շարժումն այս կամ այն կերպ իր նպատակներին ծառայեցնելու փորձը չպետք է դատապարտվի, ինչպես արվում է վերջին օրերին, առաջին հերթին՝ իշխանական շրջանակների, բայց նաև քաղաքացիական ակտիվիստների կողմից: 

 Այլ հարց է, որ քաղաքական ուժերը դա պետք է անեն ոչ թե «տակից», այլ հրապարակավ, հասարակությանն ազնվորեն ներկայացնելով, թե իրենց ո՛ր նպատակին կամ նպատակներին են ցանկանում ծառայեցնել ժողովրդական այս շարժումը: Նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած իշխանափոխությունից, մինչև արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող պահանջներ, ու քաղաքացիներն իրենք կարող են որոշել՝ շարունակո՞ւմ են պայքարն արդեն քաղաքական հարթությունում, թե՞ ոչ: Բայց, կրկնում ենք, ամենակարևորը քաղաքական ուժերի ազնվությունն է, որը մինչ այս պահը չի դրսևորվում: Ու դա հերթական անգամ ցույց է տալիս մեր քաղաքական համակարգի ախտահարվածությունը. քաղաքական ուժերն այնքան են հեղինակազրկվել, որ հեղինակազրկել են քաղաքականություն երևույթն ընդհանրապես: Վերջին մի քանի տարիներին փողոցը դադարել էր քաղաքական գործոն լինելուց՝ փողոցի միջոցով հասարակությանը հուսախաբ արած քաղաքական ուժերի պատճառով: Հիմա կրկին փողոցը քաղաքական գործոն է, բայց՝ առանց քաղաքական ուժերի: Սա, մի կողմից՝ անոմալ երևույթ է, մյուս կողմից՝ գուցե նաև հնարավորություն է քաղաքական ուժերի համար՝ մաքրվելու և հասարակության հետ ազնիվ լինելու համար: Հիմա Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում քաղաքականության մասին խոսելը գրեթե հավասարազոր է սադրանքի: Իշխանությունը շարունակում է օգուտներ քաղել այդ «սադրանքից», որը տարածվում է անտեսանելի կերպով, սակայն դա շատ ավելի վտանգավոր է, քան մնացած ակնհայտ սադրանքները»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա Սողոմոնյան