Ուկրաինան կարող է հունվարի 10-ից արգելել Ռուսաստանից շոկոլադի եւ օղու ներկրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունը կառավարությանն առաջարկել է 2016 թվականի հունվարի 10-ից պարենային էմբարգո սահմանել Ռուսաստանից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը:
Նախարարության հրապարակած ցանկի համաձայն, էմբարգոն կարող է տարածվել օղու, հրուշակեղենի, մսի, շոկոլադի եւ շոկոլադե կոնֆետների, մանկական սննդի, ձկան, հալչող պանրի, գարեջրի, ֆիլտրով ծխախոտի, շների եւ կատուների կերի, ինչպես նաեւ պարենային մի շարք ապրանքների վրա:
Կարող են արգելվել նաեւ երկաթուղային կամ տրամվայի գծերի սարքավորումները, դիզելային-էլեկտրական լոկոմոտիվները:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



