Ես հրաշքներին սրտանց հավատում եմ. Մերի Մակարյան
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ին հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը պատմեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորը տանը չի նշում.
«Աշխատանքի բերումով վերջին տարիներին Նոր տարին դիմավորում եմ աշխատավայրում, բայց պետք է շեշտեմ, որ ընկերներիս եւ գործընկերներիս միջավայրում իսկապես շատ բարձր տրամադրություն է տիրում, մեծ ոգեւորությամբ ենք տոնում տարվա գլխավոր տոնը»,- պատմեց հաղորդավարուհին:

Մերին հավատում է ամանորյա հեքիաթին եւ խորհրդանշական երազաքների իրականացմանը. «Բնականաբար, Ձմեռ պապին վաղուց արդեն չեմ հավատում, բայց փոխարենը հավատում եմ ամանորյա հրաշքին, այդ օրվա երազանքների կատարմանը: Առհասարակ, այն, որ հրաքներ կյանքում լինում են, ես հավատում եմ, մենք էլ, անկախ մեզանից, հավատում ենք դրանց, հատկապես, երբ երազանքները պահվում են հենց տարեմուտի խորհրդանշական 12 զանգերին զուգահեռ: Երեք տարի առաջ, երբ առաջին անգամ Նոր տարին աշխատավայրում նշեցի, փորձեցի հետեւել Ամանորի երազանքի մտապահման ավանդական եղանակներից մեկին՝ 12 զանգերի ժամանակ թղթի վրա գրեցի երազանքս, այրեցի այն, լցրեցի շամպայնի մեջ եւ արագ խմեցի: Չգիտեմ, նման երեւույթները օգնում են երազանքի կատարմանը, թե ոչ, բայց ես դեռ հրաշքների հավատում եմ»,- պատմեց Մերի Մակարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



