Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 47 տարեկանում
ՍՊՈՐՏՖուտբոլի Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահ Պավել Սրնիչեկը մահացել է 47 տարեկանում, հաղորդում է Reuters-ը: Նա 9 օր կրիտիկական վիճակում գտնվում էր հիվանդանոցում: Դեկտեմբերի 20-ին Սրնիչեկը սրտի սուր անբավարարության հետեւանքով կորցրել էր գիտակցությունը վազքի ժամանակ եւ տեղափոխվել էր հիվանդանոց:
Կարիերայի ընթացիկ Սրնիչեկը հանդես է եկել «Բանիկի», «Նյուքասլի», «Շեֆիլդ Ուենսդեյի», «Պորտսմուտի», «Վեստ Հեմի», «Բրեշիայի», «Կոզենցայի», «Բեյրա-Մարի» կազմում: Չեխիայի հավաքականում դարպասապահն անցկացրել է 49 հանդիպում, դարձել է 1996թ. Եվրոպայի փոխչեմպիոն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



