Ուկրաինայի վարչապետն իր միլիարդը Չեչնիա է փոխադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր փողերը Չեչնիայում են պահվում: Նա այսպես է պատասխանել հարցին, ճի՞շտ է, արդյոք, որ այս տարվա ընթացքում նա մեկ միլիարդ է աշխատել:
«Այն միլիարդը, որի մասին դուք ասում եք, Չեչնիա եմ փոխադրել, որպեսզի այնտեղ լավ պահպանեն այն»,- հայտարարել է Յացենյուկը:
Սեպտեմբերին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ 1990-ականների կեսերին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Չեչնիայում պատերազմել է Ռուսաստանի Զինված ուժերի դեմ: Յացենյուկն այս հայտարարությունը «կլինիկական ախտորոշում» էր կոչել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



