Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում կրկին հաղթեց։
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Իսպանիայի ընտրանին էր։ Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:
Կդառնա Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանը, թե ոչ, հայտնի կլինի Ուզբեկստան–Նիդերլանդներ մրցապայքարից հետո, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



