Պենտագոնը հայտարարել է փարիզյան հարձակումների հետ կապ ունեցող ահաբեկիչներից մեկի ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, ով «ուղղակի» կապեր է ունեցել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, ոչնչացվել է Սիրիայում տեղի ունեցած օդային հարվածների արդյունքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել են Պենտագոնում:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենի խոսքերով՝ Շարաֆ ալ-Մուադանը ոչնչացվել է դեկտեմբերի 24-ին:
«Նա Սիրիայում ԻՊ ներկայացուցիչ էր ու փարիզյան ահաբեկչության հետ կապ ունեցող ահաբեկչական բջջի ղեկավար Աբդելհամիդ Աբաուդի հետ ուղղակի կապեր ուներ»,- հայտարարել է Ուորենը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



