Երևան, 26.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցին բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողների, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական։

Դեսպանը ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց:

Հայկական կողմը փոխանցել է բոլոր գերիներին, նույնիսկ հանցագործներին, որոնք դատապարտվել են բոլորովին այլ հոդվածներով, այդ թվում՝ մարդասպանության համար։

Դեսպանի խոսքով՝ հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած նախկին գերիների ցուցմունքները։

Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը բաց է թողել հայ զինվորականների մի մասին՝ ականապատման քարտեզների դիմաց։

«Որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռևս 90-ականներից սկսած՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից»,- պարզաբանել է դեսպանը։

Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը։

«Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ և բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով, սակայն դրանք մեր կողմից փոխանցելուց հետո պայթյունների թիվը զգալիորեն նվազել է, և ընդամենը մեկ-երկու մահացության դեպք է եղել: Մեր քարտեզները բավականին ճշգրիտ են, բայց պետք է հաշվի առնել անցած ժամանակահատվածը»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։

Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը. «Փաստ»Ղարաբաղից տեղահանվածների աջակցությունը կփոխվի․ ի՞նչ է լինելու Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Հեսա ցեղաuպանության ճանաչում կլինի, կվերադառնաք Վան, Կիլիկիա․ Փաշինյանը դեմ է այս ամենին Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ»Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան Արտառոց դեպք. ինչ է եղել 31 համարի ավտոբուսում«Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր ԱվանեսյանՓորձում է պահպանել որոշակի չեզոք դիրքորոշում գոնե մինչև ընտրությունները. «Փաստ»Սև ծովում անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական տանկերի վրա 60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Նա Նոելիան է և այսօր նա կմահանաԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը «Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին, այնպես եմ կարոտել այդ բառերին». Սուրեն Կիրակոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ»Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն էՍահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»Խելացի տան արժեքը Հայաստանում «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ»Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ»Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարի Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի Իրանը բարեկամ երկրների նավերին թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով. Արաղչի Գավառում ձերբակալել են Նորատուսի երկու բնակչի Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը գեղասահքի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն է Համընդհանուր ապահովագրություն 2026․ ո՞րքան է վճարում բուժառուն Սպիտակ տունը դեռ չի ստացել Իրանի կողմից բանակցությունների վերաբերյալ պաշտոնական մերժում. Բարաք Ռավիդ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ը Երկու օր հետո կհոսպիտալիզացվենք ու կսկսենք բուժումը. Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գազ չի լինելու մարտի 26-ին և 27-ին