Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում оգոստոսի 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում оգոստոսի 5-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



