Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2016 թվականի լավագույն աստղագուշակը հորոսկոպի բոլոր նշանների համար (լուսանկար)

ԼԱՅՖ
Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
 
Կշեռք
Փոփոխությունների քամին 2016 թվականին կփչի Կշեռքների համար այնպես, ինչպես հորոսկոպի շատ այլ նշանների համար։ Գալիք տարին Ձեզ կծանրաբեռնի մեծ ծավալի աշխատանքով, բայց այդ աշխատանքը կլինի հետաքրքրիր ու վերջում Ձեզ հաջողություն ու ճանաչում կպարգևի։ Պատրաստ եղեք տարատեսակ անկանխատեսելի հանգամանքների, սակայն ծանր տանել պետք չէ, որովհետև այդ ամենը Դուք կհաղթահարեք անսպասելի հեշտությամբ։
Սեպտեմբերին մեծ է օգտակար ծանոթությունների հավանականությունը, շնորհիվ որոնց Դուք կդիմեք օրիգինալ նոր քայլերի Ձեր մասնագիտական ոլորտում ու կկարողանաք հասնել համընդհանուր ճանաչման ու ակնածանքի։ Այո, իհարկե ամեն բան հեշտ չի տրվելու, բայց հաճելի անակնկալներ, այնուամենայնիվ, սպասվում են, և դրանք ժամանակ առ ժամանակ կուրախացնեն Ձեզ։ Մի մոռացեք զուգահեռ կարգավորել անձնական հարաբերությունները, որոնք Ձեր ծանրաբեռնվածության պատճառով կարող են մտնել փակուղի։ Սիրելիներին և ընկերներին, այնուամենայնիվ, պետք է որոշակի ժամանակ հատկացնեք Ձեր հագեցած գրաֆիկում։
Աշխատավայրում Ձեզ սպասվում են որոշակի փորձություններ, որոնց շնորհիվ Դուք կկարողանաք դրսևորել Ձեզ ու փոխել ուրիշների կարծիքը Ձեր մասին։ Դուք պետք է նաև ուշադիր լինեք ու ընտրողական այն միջոցներում, որոնք կիրառում եք կոլեգաների հետ շփման մեջ, որովհետև չի բացառվում, որ Ձեր մեջքի հետևում դավեր նյութեն Ձեր նկատմամբ ոչ բարյացակամորեն տրամադրված մարդիկ։
Կապկի տարում գարունը խոստանում է ուրախացնել որոշ պլանավորված գործերի ավարտով ու էական եկամտով։ Դա բեկումնային պահ կլինի. որոշ գործերում Դուք վերջակետ կդնեք, իսկ որոշները միայն կսկսեք, ու դրանք կդառնան երկարաժամկետ պլաններ ապագայի համար։ Աշխատանքը Ձեզ ոչ միայն հաճույք կպատճառի, այլև պատկառելի եկամուտ։ Դուք կկարողանաք լիարժեք բավարարվել ճանապարհորդություններով, որոնք ամենայն հավանականությամբ կապված կլինեն Ձեր գիտելիքների ավելացման հետ։ Միակ ոչ շահեկան դրվագը կապված կլինի նոյեմբերի սկզբում սպասվող ուղևորության հետ, այնպես որ, լավ կլինի այն տեղափոխել մեկ այլ ավելի հարմար ժամանակամիջոց կամ էլ ընդհանրապես խուսափել դրանից։
Կարիճ
Տարեսկզբից մինչև մայիս ամիս Կարիճների կյանքը հագեցած կլինի տարատեսակ իրադարձություններով։ Շատ բան բավականին հեշտ կստացվի, Դուք մեծ հաջողությունների կհասնեք՝ խուսափելով մեծ ջանքեր գործադրելուց։ Աշխատանքը Ձեզ միայն ուրախություն կպարգևի, ինչը չի կարելի ասել կենցաղային հոգսերի մասին։ Ընտանեկան հոգսերն ու ընտանեկան խնդիրների լուծումն էապես բարդացնելու է Ձեր կյանքը։ Հնարավոր է, որ այդ հոգսերը ստեղծեն Ձեր երեխաները։ Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, ու Ձեր հարազատներն անպայմանորեն կգնահատեն դրանք։ Ձեր մասնակցությունը նրանց կյանքին ավելի պետք կգա ամռան երկրորդ կեսին, ինչպես նաև աշնանը։
2016 թվականի երկրորդ կեսին կբարդանա իրավիճակն աշխատավայրում, ու Դուք ավելի զգայական կդառնաք տարատեսակ ակնարկների նկատմամբ և կսկսեք ամեն տեսակ մանրուքից գրգռվել։ Սակայն, չնայած բարդություններին, Դուք կկարողանաք լավ աշխատել, ինչն էական եկամուտ կբերի Ձեզ արդեն 2017 թվականին։
Կապկի տարում Կարիճների փոխհարաբերություններն ընկերների հետ միանշանակ չեն լինելու։ Կորցնելով մտերրիմ ընկերներից ինչ-որ մեկին՝ Դուք խուճապի ու հիասթափության մեջ կընկնեք։ Դուք ավելի ու ավելի հաճախ կսկսեք հիշել անցած տարիներն ու կսկսեք վերլուծել դրանք։ Դուք կկարոտեք Ձեր հին ընկերներին և շփումը նրանց հետ։ Մտորեք թույլ տրված սխալների մասին, ճիշտ հետևություններ արեք ու անհրաժեշտ որոշումներ ընդունեք։ Որպեսզի լրիվ չտրվեք տրտմությանը, Ձեզ կօգնի աշխատանքը, որում առաջ շարժվելով՝ Դուք կկարողանաք էապես բարելավել Ձեր ընտանիքի բարեկեցությունը։ Հաջողությունը կուղեկցի Ձեզ, բայց աչալուրջ եղեք ու մի կորցրեք Ձեր զգոնությունը, հատկապես՝ ձմռան սկզբում և ամռանը։
Այս տարին խոստանում է բազմաթիվ ուղևորություններ պարգևել Ձեզ։ Դա կարող է լինել ինչպես սովորական ճանապարհորդությունների տեսքով, այնպես էլ մասնագիտական գործունեության հետ կապված ուղևորությունների տեսքով։ Դուք Ձեզ համար օգտակար բազմաթիվ հայտնագործություններ կանեք՝ կտրվելով խնդիրներից ու ընտանեկան հոգսերից։ Հնարավոր է, որ ծագի մի իրավիճակ, որը կպահանջի չեղարկել ուղևորությունը. մի դիմադրեք ճակատագրին ու տեղափոխեք ճանապարհորդությունն ավելի հարմար ժամանակ։
Աղեղնավոր
Ձեր ապագան առաջիկա մի քանի տարիների կտրվածքով կախված է լինելու այն իրադարձություններից, որոնք կկատարվեն 2016 թվականի ձմռան վերջում։ Ամեն ինչ մեծ իմաստ է ունենալու ու իր արտացոլումն է գտնելու ապագայում՝ Ձեր խոսքերը, ցանկություններն ու գործողությունները։ Նույնիսկ նոր ծանոթությունները բնավ էլ պատահական չեն լինելու։ Ուստի Դուք պետք է հաշվարկեք Ձեր ամեն քայլը։ Ունենալով կյանքի նկատմամբ փիլիսոփայական հայացք՝ Դուք կկարողանաք հետևել ծավալվող իրադարձություններին ու հասկանալ դրանց փոխկապակցվածությունը Ձեր ապագայի հետ։ Փոփոխությունները կհամակեն Աղեղնավորների կյանքի տարբեր ոլորտները գալիք տարում։ Հնարավոր են փոփոխություններ աշխատավայրում, տանն ու անձնական հարաբերություններում։ Ընդ որում, աշխատանքի հարցում հնարավոր է կոլեկտիվի փոփոխություն ու միջանձնային հարաբերությունների բարելավում։
Դուք կկարողանաք բարելավել Ձեր կենցաղային պայմանները, ու հնարավոր է, որ դա լինի վերանորոգման կամ էլ նոր կահույքի ձեռքբերման միջոցով։ Զգուշացեք հարևանների նախանձից ու աշխատեք պահպանել բարեկամների հետ հարաբերությունները հավուր պատշաճի մակարդակում, որոնց հետ լարվածությունը կարող է ծագել բնակարանային խնդրի հողի վրա կոֆլիկտներից։ Ամեն դեպքում, գարնան կեսին Դուք կհարթեք Ձեր հարցերը, որոնք կապված են բնակավայրի հետ ու կսկսեք աստիճանաբար բարեկարգել այն։ Աստղերը վստահեցնում են, որ Դուք կկարողանաք կառուցել Ձեր տունը ու շարունակել դրա շինարարությունը։
2016 թվականին հավանական են որոշ խնդիրներ Ձեր գործընկերների հետ, ինչը չի կկարող չարացոլվել Ձեր վիճակի կայունության վրա։ Հնարավոր է, որ Դուք, այլ մարդկանց դատողությունների դրդված, փոխեք կյանքի նկատմամբ ունեցած որոշ պատկերացումներ։ Ձեզ անպայման կհետաքրքրի կյանքի հոգեղեն կողմն ու փիլիսոփայական հայացքները։
Ընդհանուր առմամբ, տարին Ձեր համար կլինի թռիչքներով ու անկումներով լի, հաջողությունները կզուգորդվեն խնդիրների հետ և հակառակը։ Տնային գործերը և հարաբերությունները երեխաների, ծնողների ու այլ բարեկամների հետ կպահանջեն իմաստություն և համբերություն Ձեզանից։ Մի՛ վախեցեք չհասկացված լիելուց, որովհետև Ձեզ մոտ ամեն բան կստացվի։ Ամեն ինչ Ձեր շուրջը կփոխվի, կառաջանան նոր կապեր ու ապագայի համար հեռանկարային նախագծեր։
Այծեղջյուր
2016 թվականն Այծեղջյուրների համար միանշանակ չի լինելու, որովհետև հաջողություններին հաջորդելու են հիասթափություններ, իսկ հետո Ձեզ կրկին կայցելի բախտը։ Տարվա սկիզբը միանգամայն հաջող է լինելու, ու ամեն ձեռնարկություն գալիք տարվա այդ փուլում խոստանում է հեռանկարային լինել։ Փետրվար ամսից կսկսվեն ճակատագրի ալիքաձև տատանումներ, որոնք հաստատ թույլ չեն տա Ձեզ ձանձրանալ Կապկի տարում։ Ու միայն ամռանն ամեն ինչ կհանդարտվի, ու կյանքը կսկսի հանգիստ ու չափավորված թվալ։
Գարնանային հոգսերն ամենայն հավանականությամբ կապված կլինեն ծնողների և հարազատների հետ։ Հնարավոր է, որ Ձեզ փոփոխություններ պարտադրվեն տանը. չնախատեսված վերանորոգում, ինտերիերի դետալների գնում և նույնիսկ հնարավոր է բնակարանի փոփոխություն։ Այս ամենը կստիպի Ձեզ լարվել։ Մեծ է նաև հյուրեր ունենալու հավանականությունը, ովքեր երկար ժամանակով կհյուրընկալվեն Ձեզ մոտ։
Այնուամենայնիվ, գալիք տարի Դուք կորոշեք դիմել բնակավայրի պայմանների բարելավման, ինչի շնորհիվ Ձեր տան ինտերիերն ավելի հարմարավետ կդառանա, իսկ Ձեր տրամադրությունը կբարձրանա։ Ընտանիքի ամեն անդամ տանն իրեն հարմարավետ կզգա, ինչն անպայմանորեն կազդի Ձեր փոխհարաբերությունների բարելավման վրա։ Աստղերը հուշում են, որ Ձեր տանիքի տաք կավելանա մարդկանց թիվը, ինչը նշանակում է կամ ընտանիքում նոր երեխայի լույս աշխարհ գալ, կամ էլ հաճախ հյուրընկալվող հյուրեր, ովքեր մի օրով չէ, որ բնակվելու են Ձեր տանը։ Հնարավոր է, որ այս ամենի նախաձեռնողը լինեք ոչ թե Դուք, այլ Ձեր հարազատները։
Ձեզ նաև սպասվում են տարատեսակ ուղևերություններ, որոնք դրականորեն կանդրադառնան Ձեր ինքնազգացողության ու տրամադրության վրա, ինչպես նաև կհարստացնեն Ձեր ներաշխարհն ու կընդլայնեն աշխարհայացքը։ Հնարավոր է, որ դրանք լինեն ուղևորություններ դեպի ծով՝ ընկերների հետ կամ էլ ուրախ պիկնիկներ քաղաքից դուրս, բայց հնարավոր է նաև, որ դրանք մասնագիտական որակավորման համար արտասահմանյան դասընթացների տեսքով լինեն։ Այսպես թե այնպես, այդ ճանապարհորդությունները Ձեզ վրա անմոռանալի տպավորություն կթողնեն, ինչի շնորհիիվ Ձեր գլխում կծնվեն նոր հեռանկարային գախափարներ ու նախագծեր, որոնք հետագայում կարող են մեծ եկամուտ բերել։
Ջրհոս
2016 թվականի ամենավառ պահը Ձեր համար լինելու է հունվար ամիսը։ Ձեր տրամադրությունը հրաշալի կլինի, իսկ գործերը հաջող ընթացք են ունենալու։ Ձեզ ամեն ինչ կտրվի հեշտությամբ։ Մթնոլորտն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում խոստանում է լինել հրաշալի, իսկ Դուք լի կլինեք էներգիայով ու նոր գաղափարներով։ Ձեզ կուրախացնեն նաև Ձեր երեխաները, ում հետ շփումը կլինի հետաքրքիր ու օգտակար բոլորիդ համար, իսկ նրանց մեջ ներդրված գիտելիքներն այս փուլում անպայման հետագայում լավ արդյունքներ կտան։
Գարնանը Ձեզ կայցելի որոշակի հուզմունք։ Զգույշ և շրջահայաց է պետք լինել։ Աշխատեք ժամանակը քամուն չտալ, որովհետև 2016 թվականը իսկը ժամանակն է Ջրհոսների համար ինչ-որ նոր բան սովորելու կամ էլ արդեն կուտակած գիտելիքները նոր սերնդի հետ կիսելու։ Ձեր ձեռքբերումները կլինեն մեծ տարվա հատկապես այս փուլում, ու Դուք համընդհանուր ակնածանքի կարժանանք։ Գլխավոր խնդիրը կայանալու է նրանում, որ Դուք կիսատ չթողնեք սկսած աշխատանքը։ Իր տրամաբանական ավարտին հասցված աշխատանքի արդյունքները կգերազանցեն Ձեր ակնկալիքները, այնպես որ, մի վարանեք ու գործեք՝ ձեռքերը չծալելով։
Սա լավագույն փուլն է լինելու ամեն բանի համար, ինչն անմիջականորեն կապված է մանկավարժության հետ։ Հնարավոր է, որ Դուք ուսուցողական նպատակներով ուղևորության մեկնելու առաջարկից օգտվեք ու ինչ-որ զարմանալի ու հետաքրքիր բացահայտումներ անեք, ինչի մասին կկարողանաք հետագայում կիսվել գիտական զեկույցում կամ էլ պարզապես կպատմեք այդ ամեն միասին Ձեր երեխաներին, բարեկամներին և ընկերներին։ Հավատացեք, այս տարի ավելի լավ է ձեռնպահ չմնալ գործուղումներից, քանի որ դրանք, բավականին ինֆորմատիվ լինելուց զատ, կօգնեն նաև հետագայում ճիշտ ուղի ընտրելու հարցում։
Աշխատեք ավելի բարեհամբույր լինել մարդկանց հետ, ավելի զիջող եղեք ու կզարմանաք՝ տեսնելով, թե ինչ հաճելի է, երբ մարդիկ վարվում են Ձեր նկատմամբ նույն կերպ։ Այս մարտավարությունը կլինի Ձեր հաղթական խաղաթուղթը բոոլոր գործերում ու անմիջապես դրական արդյունքների կբերի։ Դուք կկարողանաք նոր պոտենցիալ գտնել Ձեր մեջ, կհայտնաբերեք նոր տաղանդներ ու շատ դրական էներգիա։
Ձկներ
Կապկի տարին ասես հրաշալի յուրահատուկ լիճ լինի Ձկների համար։ Դուք կկարողանաք հանգստանալ գործերից ու անցնող տարվա վազվզուքից և վայելել Ձեր հաջողությունն ու բարի բախտը։ Ձեր հանգիստը Դուք վաստակել եք արդար քրտինքով ու կարող եք վայելել այն՝ առանց խղճի խայթ զգալու։ Դուք նաև կարող եք գալիք տարում բարելավել Ձեր առողջությունը, որն էապես խաթարվել էր 2015 թականին։ Տարին խոստանում է լինել դրական ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում ու սիրելիի հետ հարաբերություններում։
Ցանկացած խոչընդոտ Դուք հանգիստ ու թեթև կհաղթահարեք, որովհետև ոչինչ Ձեր ուժերից վեր չի լինելու։
Դուք մտորումների և արժեքների վերաիմաստավորման ժամանակ կունենաք։ Հնարավոր է, որ կյանքի նկատմամբ ունեցած հայացքներն ու առհասարակ վերաբերմունքը կյանքի նկատմամբ փոփոխվեն։ Դուք կաշխատեք բարելավել կենցաղի հարմարավետությունն ու Ձեր շուրջ ջերմ մթնոլորտ ձևավորել։ Ընկերների, գործընկերների և հարազատների հետ փոխհարաբերությունները ևս ջերմ են լինելու։ Եթե Դուք մինչ այժմ չեք գտել Ձեր երկրորդ կեսին, ապա Ամուրի նետերն այս տարի չեն վրիպի, քանզի Ձեզ իսկական սերն է սպասում։ Դուք կհանդիպեք հենց նրան, ում մասին երազել էիք և ում հետ կցանկանաք ապրել ինչպես ուրախության մեջ, այնպես էլ կիսելով տխրությունը։
Ծագած բարդություններն աշխատավայրում արդյունքում հօգուտ Ձեզ կծառայեն, ու Դուք կկարողանաք կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա։ Ձեր նպատակասլացությունն ու ամբիցիաները կօգնեն ըստ արժանվույնս լուծել դրված առաջադրանքներն ու կյանքի կոչել գրանդիոզ նախագծեր։ Այս կերպ Դուք Ձեզ կապահովեք պատկառելի եկամտով։ Կարևորը՝ չշեղվել ուղուց և բաց չթողնել տեսադաշտից դրված նպատակը, որին հասնելու համար Դուք շատ ժամանակ ու ջանք եք ծախսել։ Ձկների բնավորությունը կօգնի գլուխ հանել այս ամենից։
Հնարավոր է որոշակի կողմնակի ուշադրություն Ձեր անձի նկատմամբ։ Ձեր որոշակի մեկուսացումը հօգուտ Ձեզ կծառայի ու թույլ կտա կենտրոնանալ պետքական պահի վրա, ինչպես նաև խուսափել անցանկալի ու վտանգավոր կապերից։ Առանձնանալով՝ Դուք երազում եք, որ 2016-ն ի կատար կածի Ձեր ցանկությունները։ Մի խոսքով, Դուք Ձեզ զգալու եք, ինչպես ձուկը ջրում, և սա Ձեր տարին է, այնպես որ՝ լողացեք հոսանքին համընթաց։
 
Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիրՄենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերԲազմազավակ հայրը փորձել է այրել կնոջը և հինգ երեխաներինC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՌուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Իշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համարԼուկաշենկոն ժամանել է Փհենյան (տեսանյութ, լուսանկար) Դաժան սպանություն. 15-ամյա երեխա է սպանվելԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ադրբեջանով ռուսական հացահատիկ է ուղարկվել Հայաստան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դիՔարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Օդի ջերմաստիճանը կնվազի Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելուԱրաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York TimesՄենք հաղթել ենք Իրանի հետ պատերազմում. նրանք մեզ թանկարժեք նվեր են ուղարկել. ԹրամփՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԱղոթք նեղության ժամին Ռուսաստանն ուրախ կլինի Հաղթանակի օրվա զորահանդեսին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Կրեմլ ԱՄՆ-ում բենզինի գները շարունակել են աճել Իրանի դեմ գործողության պատճառով Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՍաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը