Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չալաբյանին նորից կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է». Մենուա Սողոմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դատավորի կողմից  Ավետիք Չալաբյանին երեք ամսով կալանավորելու որոշումը կարող եմ որպես  արտակարգ դատարան դառնալու դրսևորում գնահատել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում նշեց «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի կալանավորմանը:

«ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների գոյությունը, իսկ այս քայլը տեղավորվում է արտակարգ դատարանի տրամաբանության մեջ: Արտակարգ դատարանի կայացրած վճիռների, որոշումների հիմքում օրենքը, Սահմանադրությունը չէ: Արտակարգ դատարաններն առաջնորդվում են տվյալ ժամանակաշրջանի ղեկավարության նպատահարմարությամբ: Այսպիսի քայլով Մնացական Մարտիրոսյանը տվյալ դատարանը վերածեց արտակարգ դատարանի: Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելը հակասահմանադրական է: Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս դատական իշխանության ուղղակի կախվածությունը քաղաքական ղեկավարությունից»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ բազմաթիվ իրողություններ ցույց են տալիս, որ Հայաստանում  անկախ դատական համակարգ գոյություն չունի. «Իհարկե, ոչ բոլոր դատավորների մասին է խոսքը, բայց այնպիսի տխրահռչակներ, ինչպես Մնացական Մարտիրոսյանն է, իրենց գործունեությամբ պարզապես ծառայում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին: Հիմա ի՞նչը կարող է լինել Մնացական Մարտիրոսյանի՝ նման գործողությունների դրդապատճառը: Ավետիք Չալաբյանը ևս հարցրեց՝ ո՞րն է Մ. Մարտիրոսյանի  աշխատանքի մոտիվացիան: Նախ՝ այս դատավորը նախկինում էլ էր հայտնի՝ որպես իշխանությունների կամքը կատարող: Նրա վրա, ըստ էության, հիմա ճնշում է գործադրվում, որովհետև նա նաև Նիկոլ Փաշինյանին էր դատել: Քաղաքական իշխանությունը նրան անել է տալիս այն, ինչ ցանկանում է: Մ. Մարտիրոսյանն այսօրվա իշխանությանը պետք է, քանի որ նրանց իշխանությունը պահպանելու գործառույթ է իրականացնում»:

Նրա խոսքով, Ավետիք Չալաբյանի կալանավորումն ու իշխանությունը պահպանելու խնդիրն ուղիղ կապ ունեն. «Ի  դեմս Ավետիք Չալաբյանի՝ Փաշինյանն իր իշխանության համար լուրջ հակառակորդի, լուրջ մրցակցի է տեսնում: Ավետիք Չալաբյանը բազմաթիվ համեմատական առավելություններ ունի իր նկատմամբ՝ կապված թե՛ մասնագիտական կապերի, թե՛ բազմաթիվ հաջողությունների, թե՛ նաև համակարգային գործունեության հետ: Բացի այդ, Ավետիք Չալաբյանը հանդես է գալիս իր ազգակործան օրակարգին հակընդդեմ, այդ օրակարգը բացառող լուրջ օրակարգով: Երրորդ՝ Փաշինյանը հնարավորություն չունի Չալաբյանի հրապարակային գործունեությանը հակադրվել թալանի, գռփելու և այլ պիտակավորումների տեսքով: Հետևապես մնում է վախի, ահակաբեկման ու առողջությանը վնաս հասցնելու միջոցը կիրառել: Ավետիք Չալաբյանին 3 ամսով կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է, որպեսզի Չալաբյանը վնասված առողջությամբ դադարի հրապարակային գործունեություն իրականացնել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը նորից կալանավորվեց, այս անգամ՝ երեք ամսով։

Երեխան ողջ է մնացել հինգերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետոԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ