Աֆղանստանի նախագահ. Խորհրդարանական ընտրությունները կկայանան 2016թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրություններն ու շրջանային խորհրդի ընտրությունները կայանալու են 2016թ., հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Խորհրդարանական ընտրություններն ու շրջանային խորհրդի ընտրությունները կկայանան եկող տարվա ամռանն ու աշնանը»,- ասել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ ընտրությունների կոնկրետ օրը ավելի ուշ կհայտարարվի Անկախ ընտրական հանձնաժողովի կողմից։
Աֆղանստանի խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրացել էր 2015թ. հունիսի 22-ին, սակայն անվտանգության նկատառումներով որոշում էր կայացվել հետաձգել նոր ընտրությունները։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



