Շուրջ 2․92 միլիոն օգտատեր․ Նենսի Փելոսիի չվերթին ռեկորդային թվով մարդ է հետևել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռի թռիչքին աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 2․92 միլիոն օգտատեր է հետևել։ Այս մասին ասվում է Flightradar ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ մոտ 708 հազար մարդ հետևել է Թայպեյի օդանավակայանում Փելոսիի ինքնաթիռի վայրէջքին։ Ներկայացված երկու ցուցանիշներն էլ ծառայության պատմության մեջ բացարձակ ռեկորդ են սահմանել։
Boeing C-40C օդանավը երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին օդ է բարձրացել Կուալա Լումպուրի օդանավակայանից։ Թռիչքը տևել է մոտ յոթ ժամ, իսկ տեղական ժամանակով ժամը 22։44-ին այն վայրեջք է կատարել Սունշան օդանավակայանում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



