Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է․ Ռուբեն Մելիքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։
Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։
Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես իհարկե ընդունել եմ այդ առաջարկը»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



