Գյումրիի քաղաքապետարանին պատկանող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող «Կայարանամերձ» հրապարակում գտնվող օժանդակ շինությունների տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ, ոչ բնակելի տնակի ինքնաշեն հատվածը (մոտ 70 քմ) և տնակից մոտ 10 քմ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



