Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը (լուսանկարներ, տեսանյութ)
ՖՈՏՈՀայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ:
«Տիկնոջս և դեսպանության իմ բոլոր գործընկերների անունից ցանկանում եմ Հայաստանի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնել 2015թ. փետրվարին Հայաստան ժամանելուցս հետո ինձ ու Լիին մեր կյանքի լավագույն տարիներից մեկը պարգևելու համար:
Մինչ Հայաստան ժամանելը ես տեսաուղերձ էի պատրաստել, որտեղ հիշատակել էի ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերը, ով Հայաստանը նկարագրում էր որպես հրաշալիքներով առլեցուն վայր: Տասն ամիս անց ես լիովին հասկանում եմ Ռ. Քենթի խոսքերը: Այստեղ ես տեսա բազում հրաշալիքներ ՝ սկսած Գեղարդի վանքից մինչև Մեղրիի որմնանկարներն ու քաղաքամայր Երևանի շատրվանները: Սակայն ես ու կինս առավել տպավորված ենք մեկ այլ հրաշալիքով՝ հայ ժողովրդով, որն այնքան բարեհաճորեն, սրտաբաց ու ջերմորեն է ընդունում մեզ մեր ժամանման պահից ի վեր: Այս հիշողությունները միշտ կմնան ինձ հետ, իմ ուղեկիցը կլինեն այս տարի և իմ ողջ կյանքում:
Նյութի շարունակությունն՝ այստեղ




















































