Աստղագետներ. Յուպիտերն ու Վեներան վաղը «տիեզերական պար» կբռնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Յուպիտերն ու Վեներան Երկրից իրենց հետեւողների համար այնքան կմոտենան երկնքում, որ գրեթե կդիպչեն միմյանց, որը նրանց կնմանեցնի առասպելական «Բեթղեհեմի աստղին»: Նրանք այդ կերպ կմնան մեկ շաբաթից քիչ ավելի: Այս մասին գրում է Sky&Telescope ամսագիրը:
Այդպիսի երեւույթներ հաճախ են պատահում, սակայն Վեներան եւ Յուպիտերը հազվադեպ են այդքան մոտենում միմյանց:
Աստղագետների հաշվարկներով, նրանց կարող է ընկերակցել Ռեգուլ վառ աստղը, որը, չնայած թվացյալ մոտիկությանը, Երկրից 80 լուսային տարվա հեռավորությամբ է գտնվում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մոլորակների նման մերձեցումն աստղագետներին հնարավորություն կընձեռի «ընտանեկան լուսանկար» անել: Դրանում հսկա մոլորակն ու «վաղորդյան աստղը» գրեթե նույն մեծության կլինեն, չնայած իրականում Յուպիտերը Վեներայից մեծ է մի քանի անգամ:



