Գնել Սանոսյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրագծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



