Ուկրաինական նավահանգիստները ականներից մաքրելու անհրաժեշտություն չկա. Հուլուսի Աքար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ ականազերծման կարիք չկա, լինելու է Համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը:
Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



