Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենի ընտանիքը. ով է նրա կինը

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ընտանիքը։

9

Հովիկ Մուսայելյանի կինը  Նաիրա Աղախանյանն է։Նա մասնագիտությամբ բանասեր է՝ ռուսաց լեզվի մասնագետ:

Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմեց, որ ութ տարի առաջ իր կյանքում հրաշք տեղի ունեցավ: «Ես սկսեցի նկարել: Սկզբնական շրջանում կոլաժներ էի պատրաստում, հետո՝ ավելի դեկորատիվ բնույթի աշխատանքներ: Իսկ վերջերս ես կտավներ եմ նկարում՝ գյուղական թեմաներով: Ինչու՞ գյուղական: Որովհետեւ այդ մոտիվներում ես մաքրության, անկեղծության եւ բնության հետ ներդաշնակության երանգներ եմ տեսնում, որոնք իմ կյանքի այս էտապում ինձ հոգեհարազատ են»,- ասում է Նաիրա Աղախանյանը:

4

Նա ունեցել է  երկու անհատական ցուցահանդես եւ մասնակցել  հինգ այլ ցուցահանդեսների (բարեգործական եւս), այդ թվում նաեւ Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Wnews.am-ին տված հարցազրույցում նա նաեւ պատմեց, թե ինչպես է ծանոթացել իր  ամուսնու հետ։

«Եղբայրս եւ Հովիկը միասին էին աշխատում եւ ընկերներ էին: Եղբորս ծննդյան օրը նա առաջին անգամ եկավ մեր տուն եւ դրանից հետո ավելի հաճախ էր այցելում: Հետաքրքիրն այն էր, որ սկզբում ես նույնիսկ չէի էլ կասկածում, որ նա կարող է անտարբեր չլինել իմ նկատմամբ: Փաստորեն նա կարողանում էր իր զգացմունքները թաքցնել:
Մինչ  կբացահայտեր այդ ամենը, Հովիկն արդեն խոսել էր եղբորս հետ, քանի որ նրանք ընկերներ էին: Մինչեւ այսօր նա կատակում է, որ «երբ եղբայրդ իմացավ այդ ցանկության մասին, երջանկությունից ցատկում էր, եւ ասում էր. Դու մեր փրկիչն ես» :

25

Մեկ տարի ավելի մտերմիկ հարաբերություններից հետո, պարոն Մուսայելյանը Նաիրային ամուսնության առաջարկություն է արել: «Ճիշտն ասած ոչ մի ռոմանտիկ բան չկար նրա այդ քայլում, որորվեհետեւ թե’ մենք եւ թե’ մեր շրջապատն արդեն ենթադրում էր, որ դա պետք է տեղի ունենա: Հովիկն ընդունվել էր ասպիրանտուրա՝ Մոսկվայում եւ հարսանիքից մի քանի օր հետո մենք մեկնեցինք այնտեղ: Երեք տարի անց մենք վերադարձանք եւ մի քանի ամիս հետո ծնվեց մեր առաջնեկը՝ Էդուարդը»,- պատմում է Նաիրա Աղախանյանը:

13

Նաիրա Աղախանյանը Հովիկ Մուսայելյանին պարգեւել է երկու որդի։

«Երկու տղաներս էլ՝ Եւ Էդուարդը, եւ Ռուբենը ընտրել են միկրոէլեկտրոնիկա մասնագիտությունը: Փոքր տղաս՝ Ռուբենը, դեռ ուսանող է: Այս տարի ավարտում է բակալավրատը՝ Սինոփսիսի ծրագրով:
Էդուարդը նույնիսկ տեխնիկական գիտությունների թեկնածու է: Իր ընկերների հետ ստեղծել է ընկերություն եւ հիմա էլ պատվերներ ունեն եւ ինժեներական աշխատանքներով են զբաղվում: Էդուարդի կինը՝ Ադրինեն բժշկուհի է: Ճիշտ է, դեռ արդինատուրայում է սովորում, բայց արդեն մասնակցում է գինեկոլոգիական վիրահատությունների: Իսկ մեր թոռնիկը՝ Հովհաննեսը, ուղղակի հրաշք է, ով մեր կյանքի որակը լրիվ փոխել է: Մեկ եւ կես տարեկան է եւ այնքան խելացի է, որ մենք նույնպես ամենայն պատասխանատվությամբ ենք իր հետ շփվում»,- ասում է տիկին Աղախանյանը:

10

Մեր հարցին, թե որն է ամուր ընտանիքի իր բանաձեւը, Նաիրա Աղախանյանը պատասխանեց.

«Ընդունված է ասել, որ կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ընտանիքն է, որ այն իմ ամրոցն է, եւ այլն: Ես մի բան կասեմ: Մեր ընտանիքի ամրության բանալին դա մեր ընտանիքի անդամների իրար նկատմամբ սիրո, հարգանքի, վստահության միասնությունն է»:

6
«Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր հայ ընտանիքների Նոր Տարին եւ ցանկանալ սիրո, հարգանքի եւ վստահության միասնություն»,- զրույցի վերջում հավելեց նա:

11121415171816

 

Ներկայացնում ենք տիկին Աղախանյանի գեղեցիկ ստեղծագործություններից մի քանիսը.

87թթթճ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Հորոսկոպ․ կենդանակերպի 3 նշան, որոնց համար աշունը հաջողություն կբերիԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել