Ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար: Եթե դրանում գոնե մեկ դրական բան լիներ, կապիտուլյանտի քարոզչամեքենան հիմա ժողովրդի զահլեն տարել էր իր «աչքալուսանքներով: Այն որ անվտանգության տեսակետից այդ կոմունիկացիան մեծ հարված է լինելու Հայաստանի համար` փաստ է:
Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը, առանց փաստերը թաքցնելու ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգտակար է լինելու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար: Հայաստանի անունն ընդհանրապես չկա այդ ցանկում, որովհետև ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



