Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխատանքային տարի էր. Հերմինե Նաղդալյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով անցնող տարվան՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ տարին աշխատանքային էր: «Չեմ սիրում օգտագործել «ծանրաբեռնված» բառը, որովհետև աշխատանքն ինձ համար ոչ թե բեռ է, այլ հաճույք, բայց աշխատանքը շատ էր: Կարող եմ առանձնացնել աշխատանքները՝ կապված Սահմանադրության նախագծի հետ, որը համարում եմ տարվա գլխավոր քաղաքական քայլը: Այն ողջունվեց միջազգային տարբեր քաղաքագետների, սահմանադրագետների ու այլ մասնագետների կողմից: Ուզում եմ նշել վերջերս ԵԽԽՎ մոնիթորինգի նիստը, որը տեղի ունեցավ հանրաքվեից հետո: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց այն կարևորությունը, որ Հայաստանն ունեցավ քաղաքական համարձակություն, որպեսզի անցում կատարի այն համակարգից, որի ժամանակ հաղթող իշխանությանը տրվում է ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ, դեպի այն համակարգ, որում բոլորը ստանում են ըստ արժանիքների և աշխատանքի»,- նշեց Նաղդալյանը:

Հանրապետական պատգամավորն առանձնացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ միջոցառումները հնարավորություն տվեցին, որպեսզի մենք կարողանանք ձայն և դրոշ բարձրացնել՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների պայքարի առաջամարտիկներ և ջատագովներ: Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրն այն չէ, որ մենք առաջին ցեղասպանված ժողովուրդն ենք, այլ այն, որ կարողացել ենք ոտքի կանգնել՝ ի ցույց դնելով մեր կամքն ու ներուժը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Նաղդալյանն անցնող տարվա գործընթացները ևս կարևոր համարեց: «Նախ՝ նշեմ Մինսկի խմբի խաղաղ բանակցությունների դերը: Իհարկե, դրանք ուղեկցվեցին զոհերով, նիրհող պատերազմով, բայց, այնուամենայնիվ, մեզ հետևողականորեն պիտի տանեն դեպի մեր ժողովրդի երազանքի՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին: Այն փոխադարձ ըմբռնումը, որն առկա է հայկական կողմի և Մինսկի խմբի միջև, և Ադրբեջանի այն խուճապը, որն իր անդրադարձն է ունենում սահմանային սադրանքներով, միջազգային հարթակներում տարբեր բաներ մոգոնելով, հստակորեն ցույց է տալիս, որ 2015-ին առաջ տանող քայլեր ենք արել»,- ընդգծեց փոխխոսնակը:

Նոր տարվա ակնկալիքների մասին խոսելով՝ Հերմինե Նաղդալյանը նշեց. «Իհարկե, յուրաքանչյուր մարդ Նոր տարին սկսում է հույսով, հավատով, որ գալիքը լինելու է ավելի լավ տարի, առաջադեմ տարի, նախկինում չլուծված խնդիրները լուծում են ստանալու: Օգտվելով առիթից՝ ձեր միջոցով ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ, որ մենք կարողանանք շնորհակալություն ասել անցնող տարվան , գալիք տարին դիմավորենք բաց սրտով, լավ տրամադրությամբ, հավատով, որ տարին մերն է լինելու, մեծ հաջողություններ և առաջընթաց է բերելու, երկիրն ավելի զորեղանալու է՝ լինելով ավելի ապահով և բարգավաճ»:

Լևոն Փանոսյան

Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք