16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները հայտնաբերել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



