Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն ու Անկարան երբեք չեն «հագենալու» պահանջներ ներկայացնելուց. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Պատերազմի ավարտից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գլխավորապես տեղափոխվել են դիվանագիտական պայքարի դաշտ։ Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորումը պետք է տեղի ունենար հատուկ դրա համար 1997 թվականին ստեղծված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մադատի ներքո։ Սակայն այն իրողության պայմաններում, երբ Ադրբեջանն առանց միջազգային դիմադրության հանդիպելու ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ՝ ձգտելով ռազմական ճանապարհով հիմնախնդրի միակողմանի լուծում պարտադրել, Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը երկրորդական պլան մղվեց։

Դրան էլ այս տարի գումարվեց այն հանգամանքը, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացման ֆոնին Մինսկի խմբի համանախագահության միասնական գործունեությունը կասկածի տակ է դրվել։ Անգամ համանախագահները չեն շփվում միմյանց հետ։ Եվ այս ֆոնին շատ հետաքրքիր է հայկական կողմի դիրքորոշումը։ ՀՀ իշխանությունները յուրաքանչյուր առիթի պնդում են, թե հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն իրենց գործողությունները ցույց են տալիս, որ համաձայնում են բանակցել համանախագահության ինստիտուտը շրջանցող ձևաչափերում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումները կազմակերպելու և կողմերին սեղանի շուրջ նստեցնելու հարցում արդեն տարբեր կողմերից միջնորդական դերակատարություն ստանձնելու փորձեր են կատարվում։

Օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներն ինչ-որ ժամանակ կարող են կազմակերպվել Ռուսաստանի միջնորդությամբ, ապա որոշ ժամանակ անց նախաձեռնությունը կարող է անցնել ԵՄ-ին՝ ի դեմս Շառլ Միշելի միջնորդական ջանքերի։ Միևնույն ժամանակ, տեսանելի է, որ Թուրքիան ևս մեծ ջանքեր է ներդնում հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներն իր միջնորդությամբ անցկացնելու ուղղությամբ։ Անկարայի նպատակն է, որ կոնկրետ ազդեցություն ունենա Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող դիվանագիտական գործընթացի վրա՝ այն այլ հարթակ տեղափոխելու միջոցով, օրինակ՝ Արցախյան հիմնախնդիրը դարձնել տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի քննարկման հարց։

Մյուս կողմից էլ՝ նկատելի է, որ հարևան Վրաստանը ևս փորձում է որոշակի միջնորդական դերակատարություն ստանձնել։ Օրինակ՝ անցյալ տարի վրացական կողմը միջնորդել էր 15 հայ գերիների վերադարձի համար։ Իսկ վերջերս էլ Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլ յա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները աչքի են ընկնում ակնհայտ տարբերություններով։ Հայաստանի և Ադրբեջանի մեկնաբանություններում միայն ստանձնած պարտավորությունների կատարման և մտքերի փոխանակման մասին կետն է, որի շուրջ կողմերի դիրքորոշումները համընկնում են, սակայն այս հանգամանքը առկա հակադրությունների ֆոնին այնքան անկարևոր է, որ դրա մասին կարելի էր և չնշել։

Ընդհանուր առմամբ, այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները շատ հեռու են միմյանցից։ Եթե նայում ենք արտգործնախարարների հանդիպման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ապա կարող ենք նկատել, որ Բաքուն փորձում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը, քանի որ պահանջում է, որ Արցախից դուրս գան հայկական զինված ուժերը։ Բանակցային փորձը ցույց է տալիս, որ եթե ադրբեջանական կողմի որևէ պահանջին էլ տեսականորեն հայկական կողմը համաձայնում է, ապա Բաքուն անընդունելի նոր պահանջներ է առաջ քաշում։ Օրինակ՝ երբ հայկական կողմը որոշեց իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը, դրան հետևեց Արցախից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջը։ Այսինքն, Բաքուն երբեք չի բավարարվելու պահանջներ ներկայացնելուց։ Եթե Մինսկի խմբի համանախագահությունը փորձում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շրջանակներում կողմերի մոտեցումների համընկնման համար պայմաններ ստեղծել, ապա այս կառույցի անգործությունը թույլ է տալիս Բաքվին անտեսել բոլոր միջազգային նորմերը և գործել կամայականորեն։ Ինչպես տեսնում ենք, բանակցային հարթակում Ադրբեջանն իրեն այնքան սանձարձակ է պահում, որ փորձում է մեկը մյուսի հետևից զիջումներ կորզել Հայաստանից։

Իսկ այս ընթացքում մեր իշխանությունները ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին։ Իրականում ՀՀ իշխանությունների զիջողականությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ մեր ներքին հարցերում նրանք առաջնորդվում են թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով կամ առնվազն ցանկություններով։ Օրինակ՝ տեղեկություն է շրջանառվում, թե իշխանությունների կողմից հրահանգ է տրվել, որ ճանապարհներին տեղադրված խաչերը հեռացվեն։ Խոսքը հատկապես վերաբերում է սահմանամերձ ճանապարհներին։

Փորձ է կատարվում այդ քայլը արդարացնել գեղագիտական հիմնավորումներով, բայց մարդկանց շրջանում խորանում են կասկածները, թե այդպիսով քայլեր են կատարվում Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկություններին ընդառաջ. բա որ ճանապարհները բացվեն, թուրքերն ու ադրբեջանցիները գան Հայաստան, կամ անցնեն Հայաստանով, խաչե՞ր պիտի տեսնեն: Այ, այ, այ... Այդ տրամաբանությամբ գուցե մի օր էլ եկեղեցիների վրայի խաչե՞րը հանել տաք... Այսպիսի քաղաքականության շրջանակներում է նաև, որ մեր իշխանությունները ավելի մեծ ջանասիրությամբ են քաղաքական հալածանքների ենթարկում այն մարդկանց, ովքեր «թթու խոսք» են երբևէ ասել Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին, բարձրաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին, եղել են Հայկական հարցի միջազգայնացման ջատագովներից և այլն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան