Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պենդերեցկու անվան փառատոնը լեհ-հայկական բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է. Լեհաստանի դեսպան

ՄՇԱԿՈՒՅԹ

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հնչեցին Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» և Թիվ 4 սիմֆոնիան՝ «Ադաջո»։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Լետիցիա Մորենոն։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ֆիլհարմոնիկից NEWS.am-ին հայտնում են, որ Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։ Դեսպանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է խոսել մի բեմից, որտեղ 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ոչ վաղ անցյալում ղեկավարել է իր գլուխգործոցների կատարումները։ «Քշիշտոֆ Պենդերեցկին հաճախ էր այցելում Հայաստան և մեծ ճանաչում էր վայելում իր նախնիների երկրում։ 2009 թվականին նրան շնորհվել է ՀՀ պատվո շքանշան, իսկ 2013 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ։ Վերջին անգամ նա Հայաստան այցելեց 2018 թվականին՝ նախ փետրվարին, իր ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում, ապա հունիսին՝ որպես Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի պատվավոր ժյուրիի նախագահ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պենդերեցկին գրեց իր թիվ 3 սաղմոսը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ժամանակակից դասականների փառատոնը Քշիշտոֆ Պենդերեցկու անունով կոչելու նախաձեռնությունը։ Այս փառատոնը լեհ-հայկական խոր և բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է»,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ 

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Վաղը տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհնչեն երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան, որը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։

Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան