Զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է բուժկետի պետ-բուժակ Քրիստինե Չիչյանը. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



