Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պատերազմական օրերին Գևորգի ձայնի մեջ անգամ անհանգստություն ու նեղվածություն չկար». որդին ծնվել է հայրիկի զոհվելուց ուղիղ երկու ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գևորգի մասին խոսելիս առաջինը, ինչ գալիս է մտքիս, իր համեստությունն է: Անգամ իրեն էինք ասում՝ Գև ջան, տղան այդքան ամաչկոտ չի լինի: Բայց ինքն այդպիսին էր: Հանգիստ բնավորություն ուներ, լրիվ ուրիշ տեսակ էր դեռ մանկության տարիներից»,-եղբոր մասին «Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում Սյուզին:

Եղբոր և քույրիկների միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ էր՝ մոտ տասը տարի, Գևորգը սպասված երեխա է եղել, երեք երեխաների մեջ ամենափոքրը: Ամենափոքրն ու ամենասպասվածը:

«Դպրոցում սովորելուն զուգահեռ 7-8-րդ դասարանից «Զաքարյան» ստուդիայում դուդուկի էր հաճախում, հետո սկսեց երգով զբաղվել, շատ էր սիրում երգը: Տարբեր մրցույթների է մասնակցել, պատվոգրեր ու շնորհակալագրեր ունի»,-նշում է քույրիկը:

Շատ մեծ նպատակներ ուներ, որոնք պետք է կյանքի կոչվեին, երբ վերադառնար ծառայությունից, գուցե երգը լիներ հետագա ճանապարհ հարթողը, գուցե այլ մասնագիտություն ընտրեր, բայց Գևորգը վստահաբար արժանի աշխատանք կգտներ, չէ՞ որ արդեն նորաստեղծ ընտանիք ուներ, իսկ երբ ծառայության մեջ լիներ՝ որդին էր ծնվելու: Որդին ծնվեց, բայց հայրիկի հետ նրա հանդիպումն այդպես էլ չկայացավ: «Իր 18-ամյակի օրն ամուսնացավ, բանակ զորակոչվելուց կինը հղի էր: Գևորգի տղան՝ Տիգրանը, ծնվեց 2020 թվականի դեկտեմբերի 27-ին՝ հայրիկի զոհվելուց ուղիղ երկու ամիս անց»,-ասում է Սյուզին, և ակամայից տեղափոխվում ենք 2020 թվական, երբ Գևորգը շատ տղաների նման զորակոչվեց Հայկական բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության:

Սյուզիի հետ զրույցս հուլիսի 14-ին էր՝ այն օրը, երբ լրանում է Գևորգի ծառայության երկու տարին, երբ Գևորգը պետք է զորացրվեր, Գևորգն ու էլի հարյուրավոր տղաներ, որոնք չեն բացի իրենց տների դռները, որտեղ իրենց միշտ են սպասելու:

«2020 թ. հուլիսին զորակոչվեց բանակ, հիշում եք՝ կարանտին էր, այցելություններն արգելված էին, նույնիսկ երդման արարողությանը չեն թույլատրել ներկա գտնվել: Իրեն չենք տեսել... Կարանտինի ընթացքում «Մարտունի-2»-ում է եղել, հետո տեղափոխեցին Հադրութ»,-մենք էլ մտովի տեղափոխվում ենք պատերազմական օրեր:

Սյուզին հիշում է, որ եղբայրը տան անդամներից մի քանի անհրաժեշտ պարագաներ էր խնդրել, նրանք էլ գնել էին, որ ուղարկեն, սակայն Գևորգը զանգել ու ասել է, թե գիշերն իրենց դիրքեր են «հանում», վիճակը լարված է, ոչինչ մի ուղարկեք, գնամ, գամ, հետո կուղարկեք: Բայց այդպես էլ Գևորգի համար գնված իրերը նրան չեն հասել:

«Ծառայությունից շատ գոհ էր, հարց ու փորձ էինք անում, որևէ անգամ չի դժգոհել: Անգամ պատերազմական օրերին, երբ զանգահարում էինք իրեն, խոսում, հարցնում՝ վիճակը ոնց է, ասում էր՝ մամ, հանգիստ է, անգամ, երբ կրակոցներ էին լսվում, մաման հարցնում էր՝ Գև, ի՞նչ ձայներ են, ասում էր՝ մերոնք են... Իր ձայնի մեջ անհանգստություն, նեղվածություն չկար, իր խոսքն էր՝ լավ է լինելու, միշտ հարցնում էր՝ իսկ լուրերով ի՞նչ են ասում, ե՞րբ է այս ամեն ինչը վերջանալու»,-վերհիշում ենք 44օրյա պատերազմի օրերը:

Քույրիկն ասում է՝ առողջական՝ ստամոքսի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ուներ, իր ծառայության մեկնելը կարող էր հետաձգվել, անգամ բժիշկն էր իրեն ասել այդ մասին՝ այս տարի մի գնա, բուժվիր, որ խնդիրներ չառաջանան, հետո երեխադ էլ կծնվի, նոր կմեկնես ծառայության:

«Բայց ինքը հրաժարվեց, գնաց, բոլոր թղթերը ստորագրեց, որ զորակոչվի բանակ, չէր ուզում իր տարիքի տղաներից հետ մնալ և ուշ մեկնել ծառայության՝ գնամ, իմ տարիքի տղաների հետ ծառայեմ ու գամ, երբ երեխաս ծնվի, ինձ համար ավելի դժվար կլինի ծառայության մեկնելը: Ու որևէ մեկս չկարողացավ իրեն հակառակը համոզել, ուղղակի ասաց՝ փակեք թեման»,նշում է Սյուզին: Գևորգը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին: «Իր հետ եղած տղաներն արդեն պատերազմից հետո որոշ մանրամասներ պատմեցին: Հադրութում են եղել, շրջափակման մեջ, բայց այդ գիշեր իրենց նահանջ պետք է տային: Բոլորին ասել են՝ դուրս մի եկեք, կրակոցներ կան, Գևորգը ոչ թե չի ենթարկվել, այլ ուղղակի չի լսել, որ այդ պահին դուրս գալ պետք չի: Դուրս է եկել, մի տեղից մյուսն է գնացել, հետո վերադառնալու ժամանակ անօդաչուն հարվածել է: Առաջին հարվածից ոտքերն ու մեջքն են վնասվել, բայց երկրորդ հարվածը սրտին է եղել: Գևորգին օգնության շտապողներն «ուշացել են»»,ասում է քույրիկը:

Հիմա հայրիկին այցի է գնում Տիգրանը, Սյուզիի խոսքերով՝ նույնիսկ այսքան փոքր լինելով՝ կարծես հասկանա, թե ուր է գնում, ճանապարհն արդեն հիշում է, պապա կանչում: Գևորգը հուղարկավորված է հայրենի Նորամարգ գյուղում, ընտանիքը ցանկացել է, որ իրենց մոտ լինի, որ կարողանան հաճախ այցի գնալ:

Հ. Գ. Գևորգ Մարգարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ