Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։
«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է «GazeteKars»-ը։
Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա, գրում է Ermenihaber.am—ը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



