Լրագրող Թեհմինե Ենոքյանը նախաքննական մարմիններին պատմել է, որ իր տան ուղղությամբ պնևմատիկ հրացանով կրակել է նախկին ամուսինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, և հայտնել, որ իրականում հանցագործություններն ինքը դիտարկում է մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իր և ընտանիքի դեմ:
Թեհմինե Ենոքյանը կատարված դեպքի առթիվ դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին` պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:
Tert.am-ի՝ նախաքննական մարմինների աղբյուրների փոխանցմամբ՝ գրառումից հետո լրագրողը պատմել է, որ նախկին ամուսինը՝ Հ․ Գ․–ն է օդաճնշիչ (պնևմատիկ) հրացանից կրակել իր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, դեպքի վայրում հայտնաբերվել է գնդիկ, ընթանում է նախաքննություն։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



