Քննարկվել են Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները
ՔԱՂԱՔԱԿԱՆՍույն թվականի հուլիսի 12֊ին կայացավ Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից:
Քննարկվել են Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։
Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների վերաբերյալ։
Փաստվեց, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։
Ընդգծվեց, որ վերոնշված հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։
Քննարկված հարցերի շուրջ քաղաքական խորհուրդը ընդունեց որոշում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



