Տաքսու վարորդի պայուսակը ուղևորուհին էր գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 9-ին, ժամը 01.10-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, իր «Օպելով» ուղևոր է տեղափոխել Հաղթանակ թաղամաս, իսկ պատվերի ավարտից հետո նկատել է, որ պայուսակը, որը մոռացել էր մեքենայի հետևի նստելատեղին, չկա. պայուսակում 70 000 դրամ, փաստաթղթեր, բանկային քարտ և մեքենայի բանալին էին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 62-ամյա կինը ներկայացել է Մալաթիայի բաժին և պարտավորվել ներկայանալ նախաքննական մարմնին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



