ՊՍԺ-ն կվաճառի 8 խաղացողի
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել 8 խաղացողի, այդ թվում բրազիլացի հարձակվող Նեյմարին, որի ծառայություններով հետաքրքրված չէ փարիզյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն, հաղորդում է իսպանական Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետի ծրագրերում տեղ չեն գտել նաեւ Լեյվին Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը եւ Անդեր Էրերան։
Բարձր աշխատավարձի պատճառով ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել նաեւ Ժորժինյո Վեյնալդումից եւ Մաուրո Իկարդիից։ Կվաճառվեն նաեւ Լեանդրո Պարեդեսն ու Աբդու Դիալոն։
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ հյուրընկալվելով «Կլերմոնին»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



