Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագ­րող­նե­րը, քա­ղա­քա­ցի­նե­րը մե­քե­նա­նե­րով բարձ­րա­նում են Հա­տիս լե­ռը: Տեղ-տեղ ուղիղ, տեղ-տեղ ոլո­րապ­տույտ ճա­նա­պար­հը մե­քե­նա­նե­րի հա­մար ար­դեն հար­մա­րեց­ված է, բայց որոշ մե­քե­նա­ներ, իրենց տեխ­նի­կա­կան կա­ռուց­ված­քով պայ­մա­նա­վոր­ված, դե­ռևս չեն կա­րող հաղ­թա­հա­րել նոր-նոր կար­գի բեր­վող, դե­ռևս քար­քա­րոտ ուղին: Ճա­նա­պար­հի եր­կու կող­մե­րում աշ­խա­տում են տրակ­տոր­նե­րը, ար­դեն իսկ տե­ղադր­ված են մի քա­նի էլեկտ­րա­սյու­ներ: Ճա­նա­պար­հա­յին դժվա­րու­թյու­նը հաղ­թա­հար­ված է, ար­դեն լե­ռան գա­գա­թին ենք, որ­տեղ հու­լի­սի 9-ին մեկ­նար­կե­ցին Հի­սուս Քրիս­տո­սի ար­ձա­նի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը:

Ներ­կա էին ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, ՀՀ էկո­նո­մի­կա­յի նա­խա­րար Վա­հան Քե­րո­բյա­նը, ՄԱԿ-ի Զբո­սաշր­ջու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան գլխա­վոր քար­տու­ղար Զու­րաբ Պո­լո­լի­կաշ­վի­լին, տե­ղա­կան և ար­տա­սահ­մա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հյու­րեր: Պա­րոն Ծա­ռու­կյա­նին ուղղ­ված առա­ջին հար­ցը վե­րա­բե­րում էր տե­ղան­քի ընտ­րու­թյա­նը, ին­չու հենց Հա­տիս լե­ռը: Նշեց` տև­ա­կան քննար­կում­ներ են եղել, մի քա­նի տե­ղանք ուշադ­րու­թյան կենտ­րո­նում հայտն­վե­ցին` Խոր Վի­րա­պը, Սև­ա­նա թե­րակղ­զին, Ծաղ­կա­ձո­րը: «Տե­սաք ար­ձա­նի տե­ղադր­ման տե­ղը, դիր­քը, մեր երկ­րի տար­բեր հատ­ված­նե­րից ար­ձա­նը տե­սա­նե­լի կլի­նի, այդ պատ­ճա­ռով մեր ընտ­րու­թյու­նը կանգ առավ Հա­տի­սի վրա: Բա­ցի դա, կա­յին քննար­կում­ներ, որ ար­ձա­նը չտե­ղադր­վի պատ­մամ­շա­կու­թա­յին տա­րածք­նե­րում, հե­տև­ել ենք նաև այդ առա­ջարկ­նե­րին»,-նշեց Գա­գիկ Ծա­ռու­կյանն` ընդգ­ծե­լով, որ այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը մեր ժո­ղովր­դին հա­մախմ­բե­լու կա­րև­որ ուղերձն է կրում իր մեջ: Հե­տաքրքր­վե­ցինք նաև են­թա­կա­ռուց­վածք­նե­րից:

ԲՀԿ նա­խա­գահն ասաց, որ ճա­նա­պար­հը, բնա­կա­նա­բար, կաս­ֆալ­տա­պատ­վի: «Մյուս կող­մից լի­նե­լու է ճո­պա­նու­ղին` մո­տա­վո­րա­պես 5 կմ եր­կա­րու­թյամբ, այս մա­սով ևս քննար­կում­ներ, քար­տե­զագր­ման աշ­խա­տանք­ներ են սկսվել: Ար­ձա­նը պատ­վե­լու է ֆոս­ֆո­րով, գի­շե­րա­յին ժա­մե­րին ինքն իրե­նով լու­սա­վոր­վե­լու է: Վե­րևի հատ­վա­ծում` ար­ձա­նի շուրջ­բո­լո­րը, որևէ բան չի լի­նե­լու: Իսկ ահա սկզբնա­մա­սում կլի­նեն սրճա­րան­ներ, հյու­րա­նոց­ներ, ռես­տո­րան­ներ, այն, ինչ անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի մար­դիկ կա­րո­ղա­նան իրենց ժա­մա­նա­կը վա­յե­լել: Ար­դեն իսկ աշ­խու­ժու­թյուն է նկատ­վում մարդ­կանց շրջա­նում, բա­վա­կա­նին աճել են հա­րա­կից հո­ղա­տա­րածք­նե­րի ար­ժեք­նե­րը, մար­դիկ ցան­կա­նում են ներդ­րում­ներ կա­տա­րել և սա շատ լավ է: Առ­հա­սա­րակ, եթե ես ինչ-որ գործ եմ ձեռ­նար­կում, ապա ամեն ինչ շատ հար­մա­րա­վետ ու լա­վը պետք է լի­նի, ի վեր­ջո, մենք այս ար­ձա­նով նաև ամ­բողջ աշ­խար­հին ենք ներ­կա­յա­նա­լու: Աշ­խար­հում առա­ջինն ենք քիս­տո­նե­ու­թյուն ըն­դու­նել, այո, շատ երկր­նե­րում Հի­սուս Քրիս­տո­սի ար­ձան­ներ կան, բայց մե­րը վստա­հա­բար տար­բեր­վե­լու է: Եր­բեմն հարց­նում են` իսկ ին­չու պի­տի Հա­յաս­տան գան, այլ ոչ թե Բրա­զի­լիա գնան: Մար­դիկ ազատ են իրենց ցան­կու­թյամբ գնա­լու ուր ցան­կա­նում են, բայց վստահ եմ, որ երբ ամեն ինչ պատ­րաստ լի­նի, մեր եր­կիր զբո­սաշր­ջիկ­նե­րի հոսքն անընդ­հատ է լի­նե­լու: Երբ մար­դիկ գան ու տես­նեն ար­ձա­նը, վե­րա­դառ­նան իրենց եր­կիր, պատ­մե­լու են դրա մա­սին իրենց բա­րե­կամ­նե­րին ու ըն­կեր­նե­րին, նրանք էլ ցան­կու­թյուն կու­նե­նան այ­ցե­լել մեր եր­կիր ոչ մի­այն ար­ձա­նը տես­նե­լու, այլ նաև մեր հյու­րըն­կա­լու­թյու­նը վա­յե­լե­լու հա­մար: Սա մե­ծա­պես նպաս­տե­լու է զբո­սաշր­ջու­թյան աճին, ամեն զբո­սաշր­ջիկ մի­ջի­նում 1000 դո­լար փող է թող­նե­լու երկ­րում, սրանք մի­ջին հաշ­վարկ­ներ են: Բայց ամե­նա­կա­րև­ո­րը` աշ­խար­հին հի­շեց­նում ենք, որ առա­ջինն ենք ըն­դու­նել Քրիս­տո­նե­ու­թյու­նը, պատ­մում մեր մշա­կույ­թի ու ար­ժեք­նե­րի մա­սին»,-եզ­րա­փա­կեց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը:

ՄԱԿ-ի Զբո­սաշր­ջու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան գլխա­վոր քար­տու­ղար Զու­րաբ Պո­լո­լի­կաշ­վի­լին շնոր­հա­վո­րեց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին այս հրա­շա­լի նա­խա­ձեռ­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ: «Սա շատ նո­րա­րա­րա­կան մի բան է այս տա­րա­ծաշր­ջա­նում: Վստահ եմ, որ երեք տա­րի անց այս գե­ղե­ցիկ վայ­րի բաց­ման արա­րո­ղու­թյա­նը ներ­կա կգտնվենք: Տե­սել եմ Հ. Քրիս­տո­սի տար­բեր ար­ձան­ներ, բայց Հա­յաս­տա­նում տե­ղադր­վե­լի­քը վստա­հա­բար շատ յու­րօ­րի­նակ է լի­նե­լու: Հա­յաս­տա­նը զբո­սաշր­ջա­յին նոր նա­խագ­ծե­րի կա­րիք ունի, և սա կլի­նի դրան­ցից մե­կը: Կբաց­վեն մի շարք նոր աշ­խա­տա­տե­ղեր, կգոր­ծակ­վեն են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, սա կխթա­նի Հա­յաս­տան` էլ ավե­լի մեծ թվով զբո­սաշր­ջիկ­նե­րի ժա­մա­նե­լուն»,-ընդգ­ծեց Զու­րաբ Պո­լո­լի­կաշ­վի­լին:

Էկո­նո­մի­կա­յի նա­խա­րար Վա­հան Քե­րո­բյա­նը նշեց, որ սա գու­ցե Հա­յաս­տա­նում ամե­նա­մեծ մասշ­տա­բի զբո­սաշր­ջա­յին նա­խա­գիծն է, և Կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է ամեն կերպ աջակ­ցել դրան: «Ստո­րագ­րե­ցինք հու­շա­գիր, որով Կա­ռա­վա­րու­թյունն իր օժան­դա­կու­թյու­նը հայտ­նեց այս նա­խագ­ծին: Կստեղծ­վի աշ­խա­տան­քա­յին խումբ` բո­լոր խնդիր­նե­րին հըն­թացս լու­ծում տա­լու հա­մար»,-հա­վե­լեց Քե­րո­բյա­նը:

Լու­սի­նե Առա­քե­լյան

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՀայտնվել են մարդկանց հետապնդող տզերՄերկապարուհին անդամահատել՝ մասնատել է ընկերուհուն. դաժան կադրերԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԳործարկվելու է էլեկտրական շչակ ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում «Ավերիչ» երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի ափերի մոտԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հորոսկոպի 3 նշան, ում համար մարտի 20-ը վատ ավարտ կունենաԲժշկության աղոթքԻսրայելը հարվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով․ Ինֆանտինո Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինԱԱ-2018-ից առաջ վեճեր կային, բայց պшտերազմող երկրում խաղալն ավելի վտանգավոր է․ Յոահիմ Լյով Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումից Հնդկաստանը և Օմանը պայմանավորվել են ազատ տեղաշարժ ապահովել Հորմուզի նեղուցով Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումՄերձավոր Արևելքի հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1000 մարդ Իշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանըԱմերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ գիտնականներն ու զինվորները. Խաթամ ​​ալ-Անբիա Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն Արագածոտնի թեմական եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով պատարագ Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է իր մարզչի ամուսնուն ՉԼ․ Քառորդ եզրափակիչ հասած թիմերի մրցանակային գումարները Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Ոչնչացրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Իրանը հարձակվել է Բահրեյնի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի վրա Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՌուսաստանի համար Զելենսկին երբեք չի լինի բանակցությունների օրինական կողմ․ Մեդվեդև Իրանում շարունակվող հակամարտությունը զգալի ռիսկեր է ստեղծում համաշխարհային սննդամթերքի գների աճի համար. ԱՄՀ Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան Հանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՔաղաքացին թիվ 46 երթուղայինից իջնելուց հետո կանգառում գիտակցության չգալով մահացել է Վթար է․ ջուր չի լինելու Վիզաների ազատականացումը արտագաղթի կբերի՞. մասնագետների կանխատեսումը Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա Յոլյան