Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արգենտինա՝ Անկախության օր, Հարավային Սուդան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պարտենիտի օր, Ղազախստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1902-ծնվել է ջազային երաժիշտ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ստեղծող Արտեմի Այվազյանը:

1915 -Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանի կովկասյան բանակի ձախ թևը սկսել է Ալաշկերտի օպերացիան:

1936 – վախճանվել է հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Աղասի Խանջյանը:

2007- Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

2007- վախճանվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը: – Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ՝ 9 հոգանոց մի խումբ:

2010- երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, Գյումրիի Մուշ – 2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան:

2015-հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարիներին իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Ղարաբաղում:

2018-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: -«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը իր հրաժարականի դիմումն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին:

2021- Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։

ԱՇԽԱՐՀ

1686-յոթ եվրոպական երկրի կողմից ստեղծվել է Աուգսբուրգյան լիգան՝ նպատակ ունենալով կանգնեցնել Ֆրանսիայի էքսպանսիան Արևել յան Եվրոպայում:

1762– սկսվել է Եկատերինա 2-րդի կառավարումը Ռուսական Կայսրությունում, որը շարունակվել է շուրջ 34 տարի:

1816 – Արգենտինան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1877 -Համաանգլիական թենիսի և կրիկետի ակումբը Ուիմբլդոնում կազմակերպել է թենիսի առաջին առաջնությունը:

1856 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ամեդեո Ավոգադրոն:

1887 - թղթի ֆաբրիկանտ, անգլիացի Ջոն Դիկինսոնը թղթարտադրողների ամենամյա հանդիպման ընթրիքի ժամանակ ներկայացրել է առաջին թղթե անձեռոցիկը:

1894 –ծնվել է խորհրդային ֆիզիկոս Պյոտր Կապիցան:

1906 -Ռուսաստանի ցարը ցրել է Ռուսական Կայսրության 1-ին Պետական դուման: 

1919 - գերմանական Ռայխստագը հաստատել է Գերմանիայի համար նվաստացուցիչ Վերսալ յան պայմանագիրը:

1938- Մեծ Բրիտանիայի խանութներում միանգամից վաճառքի է հանվել 35 միլիոն հակագազ, առաջին անգամ հակագազ է առաջարկվել խաղաղ բնակչությանը:

1941-ԽՍՀՄ-ի ռազմական դատարանը գենետիկ, բուսաբան Վավիլովին դատապարտել է մահվան՝ Անգլիայի օգտին լրտեսության մեղադրանքով:

1955– տպագրվել է Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:

1956– ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը:

1957- հայտնագործվել է Մենդելեևի աղյուսակի 102-րդ էլեմենտը՝ նոբելիումը:

1975– ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը:

1984 – վախճանվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

2002-Աֆրիկյան միասնականության կազմակերպությունը (ОАЕ), որը միավորում է աֆրիկյան 53 երկիր, վերանվանվել է Աֆրիկյան միություն:

2006- Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A 310 ինքնաթիռի վթարից զոհվել է 124 մարդ:

2011– Հարավային Սուդանը հռչակել է իր անկախությունը՝ Ջուբա մայրաքաղաքով:

2020-Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով