Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանը պատրաստվում է բացել սահմանը Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը փակում է իր սահմանը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

eurasianet.org-ը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը հուլիսի 1-ին հանդես են եկել նույնաբովանդակ հայտարարություններով, թե «համաձայնել են հնարավորինս արագ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար»: Երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից, երբ Թուրքիան փակել է այն ի նշան Լեռնային Ղարաբաղի համար առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցության։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Հայաստանը սկսել են քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, որոնց առաջին հանդիպումը կայացել է հունվարին։

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել երկրների ներկայացուցիչների՝ Հայաստանից՝ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայից՝ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Նշենք, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից հետո բոլոր հետագա հանդիպումները կայացել են Վիեննայում առանց միջնորդների, և սահմանի բացման համաձայնագիրը այդ բանակցությունների առաջին կոնկրետ արդյունքն է։ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև «որքան հնարավոր է շուտ» սկսել ուղիղ ավիափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Նաև հայտարարության մեջ ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել «առանց նախապայմանների գործընթացը շարունակելուն»։ Ընդ որում, սահմանը կարող է բացվել շատ շուտով: Հուլիսի 4-ին Ռուբինյանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում «տրամաբանական է համարել, որ դա լինի արդեն այս ամառ»։

Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում մեկ այլ դիվանագիտական գործընթացի` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ: Բայց այդ գործընթացը դեռևս արդյունքներ չի տվել։ Հայ պաշտոնյաները պնդում են, որ այս երկու գործընթացները առանձին ու անկախ են, բայց դրանց միջև հստակ կապ կա: Թուրքիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է, և թուրք պաշտոնյաները պարբերաբար ազդում են հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։ «Մենք միշտ էլ պնդել ենք, որ Հայաստանը պետք է արձագանքի այս լավ նախաձեռնություններին և վճռականորեն աջակցի դրանց,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին,- մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարության վրա ճնշում են արմատականները երկրի ներսում, ինչպես նաև սփյուռքը դրսից»։ Ռուբինյանի հետ հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյո՞ք Քըլըչը կապել է այս երկու գործընթացները։ «Ոչ, դրանք երկու առանձին գործընթացներ են», - ասել է նա՝ հավելելով, որ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները կարող են այնպիսի հակառակ տպավորություն թողնել, «որը չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա»։

Այնուամենայնիվ, հարցեր է առաջացրել Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին Ադրբեջանի հայտարարությունը, որը հայտնվել է Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունների նույն օրը՝ հուլիսի 1-ին: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ փակում է Թուրքիայի հետ երկրի նեղ, 13 կիլոմետրանոց սահմանը։ Այդ հատվածը մնացել էր Ադրբեջանի միակ բաց ցամաքային սահմանը, քանի որ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ սահմանները փակ են համաճարակի սկզբից։ Սահմանապահ ծառայությունը որպես սահմանի փակման պատճառ նշել է կորոնավիրուսը՝ հավելելով, որ երկրում «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը։ Ավելացնենք, որ սահմանն այնքան հանկարծակի է փակվել, որ շատ ադրբեջանցիներ, որոնք պատրաստվում էին անցնել այն, չեն կարողացել դա իրականացնել։ COVID-ի մասին անհավանական հիշատակումը ոմանց մղում է ենթադրելու, որ հայ-թուրքական հայտարարություններն են եղել սահմանի փակման իրական պատճառը։ «Ալիևը «չի դիմացել» Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մեղմացմանը, ուստի փակել է սահմանը, ինչպես 2008 թվականին բարձրացրել էր գազի գինը Թուրքիայի համար»,- գրել է ակտիվիստ Գիյաս Իբրահիմը՝ նկատի ունենալով այն դեպքը, երբ 2008 թվականին Թուրքիան և Հայաստանը փորձել էին սահմանները բացել, ինչը, սակայն, չէր հաջողվել։

Այնուամենայնիվ, ի հակադրություն այդ կարծիքի, շատերը նշում են, որ հիմա Անկարայի և Բաքվի միջև կապերը շատ ավելի սերտ են, քան 2008 թվականին, և Բաքուն այլ միջոցներ ունի իր դժգոհությունն արտահայտելու համար։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների լրահոսում հայտնվել են միայն թուրք-հայկական հայտարարությունները` առանց մեկնաբանությունների։ Թուրքիայում ևս քիչ են մեկնաբանել ադրբեջանական սահմանի փակումը: Թուրքիայի Իգդիր նահանգի նահանգապետը հաստատել է այդ լուրը և ասել, որ իրենք «փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում»։ Բաքվում Թուրքիայի դեսպանատնից տեղական Qafqazinfo լրատվական գործակալությանը հայտնել են, որ որոշումը կայացրել է ադրբեջանական կողմը, սակայն ձեռնպահ են մնացել այլ մեկնաբանություններից։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Եթե հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր լինի բացել, ապա կարիք չի լինի, որ թուրք-հայկական սահմանը փակ մնա,լրագրողներին ասել է նա 2021 թվականի փետրվարին,- սակայն նման որոշումը Թուրքիայինն է։ Ադրբեջանն այդ հարցում առանձնահատուկ կարծիք չունի։ Ավելին, այն ամենը, ինչ ձեռնտու է Թուրքիային, նաև մեր օգտին է»։ Վերլուծաբան Արեգ Քոչինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ իր զրույցում նշել է, որ չնայած Հայաստանն ու Թուրքիան պնդում են «առանց նախապայմանների» բանակցությունների մասին, բայց Թուրքիան ունի մեկ նախապայման, և դա այն է, որ «գործընթացը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի