Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամիսներ անց կլրանա մեկ տարին, ինչ հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին, ով հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել: Հայկոյի մասին անցյալով խոսելը դժվար, երբեմն էլ գրեթե անհնար է. սիրո երգիչը ամենուր է, նա կենդանի է բոլորիս սրտերում իր երգերով ու թողած հարուստ երաժշտական ժառանգությամբ:

Ինչպես են Հայկոյի ընկերներ պատրաստվում նրա ծննդյան օրվան, ինչ անակնկալ է սպասում Հայկոյի երկրպագուներին, հնարավոր է արդյոք որեւէ կերպ լրացնել Հայկոյի բացը… Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայկոյի եղբոր`  «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախագահ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Պարոն Հակոբյան, հայտնի է, որ Ձեր եղբոր` սիրված երգիչ Հայկոյի ծննդյան տարեդարձի օրը տեղի է ունենալու մեծ համերգ: Կբացե՞ք մի փոքր փակագծեր համերգի նախապատրաստական աշխատանքների մասին:

— Հայկոյին նվիրված համերգը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին` Մարզահամերգային համալիրում: Այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ` բարձր մակարդակով ներկայանալու համար: Շատ արտիստներ են ցանկություն հայտնել հանդես գալ, այս պահին չմանրամասնելով համերգային ողջ ծրագիրը` կարող եմ միայն վստահ ասել, որ հանդիսատեսը համերգի ընթացքում հնարավորինս զգալու է Հայկոյի շունչը: Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը:

— Շուտով կլրանա մեկ տարի, ինչ մեզ հետ չէ սիրված երգիչը, Ձեր եղբայրը… Հնարավո՞ր է առհասարակ որեւէ կերպ, որեւէ ձեւով լրացնել նրա բացակայությունը:

— Գիտեք, հարցը լսելուց անգամ, ինքնին ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում, որովհետեւ եղբորս կարոտը լրացնել անհնար է, Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ նաեւ հորս կորստից հետո` երկրորդ հայր էր, ու նրա կորուստը երբեք էլ չի մեղմվի, չի լրացվի որեւէ ձեւով: Մենք եղբայրներով շատ կապված էինք իրար հետ, Հայկոյի դերը իմ կյանքում, որպես ավագ եղբայր անասելի մեծ էր:

— Հայկոյին ճանաչողները փաստում են, որ նա ոչ միայն կատարյալ երաժիշտ էր, այլ նաեւ կատարյալ մարդ էր, ընկեր, գործընկեր…

— Հայկոն պարզ էր, շիտակ, անմիջական ու ջիգյարով, բոլորին հասնող, նրա դրական կողմերը այնքան շատ են, որ դժվար է որեւէ հատկանիշ առանձնացնել: Նա նույնն էր թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս` առօրյա կյանքում: Եղբայրս կեղծել առհասարակ չէր սիրում:

— Ի՞նչը կարող էր սիրո երգչին հունից հանել:

— Նա առհասարակ շատ զուսպ էր, շատ դժվար էր նրան հունից հանելը:

— Հայկոյի մահից հետո` նրա ընկերների կողմից ջերմությունը պահպանվե՞ց, որով շրջապատված էր նա կենդանության օրոք:

— Իմ եւ Հայկոյի ընկերների մեծ մասը ընդհանուր ընկերներ են, հիմա էլ ամեն բան նույնն է մնացել, միայն եղբորս ֆիզիկական բացակայությունն է, թե չէ հոգով էլ ինքը միշտ մեզ հետ է, մեր զրույցներում, մեր սրտում:

— Եվ վերջում` եթե հրաշք լիներ ու մի վայրկյանով հանդիպեիք Հայկոյին, ի՞նչ կասեիք:

— Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում