Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ զավակին գրկել եմ ուզում, նրա ջերմությունն ու համբույրներն եմ ուզում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հրաշամանուկ էր, դեռ փոքրուց նրա մեջ համահավասար ներդաշնակված էին և՛ առույգ ու կենսախինդ մանուկը, և՛ լուրջ ու հավասարակշիռ՝ կարծես մեծ մարդը»: Այսպես է սկսվում Ալենի մայրիկի՝ տիկին Նազելիի հետ զրույցը, որը տևում է մի քանի տասնյակ րոպե: Անսահման բարի տղան շատ ակտիվ էր դեռ մանկության տարիներից: «Հաճախում էր բազմաթիվ խմբակների՝ թատերական, պարի, դիզայներական, սպորտի, սիրում էր նկարել, գրքերն ու մուլտերի աշխարհն իր հետաքրքրությունների շրջանակում էին: Չէի խնայում որևէ բան նրա զարգացման համար: Մեծ սիրով պատրաստվում էինք պարի մրցույթներին, Հայաստանի քառակի չեմպիոն էր և միջազգային կարգի չեմպիոն սպորտային ու լատինոամերիկյան պարաձևերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալենի մայրիկը:

Հիշում է՝ մանկության տարիներին որդին իր մոտ միշտ թուղթ ու գրիչ ուներ, անընդհատ նկարում էր, ճանապարհին հարց ու փորձ անում՝ մայրիկ, սա ի՞նչ շենք է, սա ո՞ւմ արձանն է: Շատերը կարծել են, որ Ալենը դիզայներ կդառնա, բայց մասնագիտական ընտրությունը բարդ էր. տղայի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր, և բոլոր ոլորտներում կարողանում էր իրեն լավագույնս դրսևորել: Գրքեր, մուլտեր, երգ ու պար, սպորտ, իրեն շրջապատող աշխարհն այդպիսին էր, մշտական էին այցելությունները թատրոններ, պատկերասրահներ, թանգարաններ: «Ու այդպես ձևավորվեց՝ արվեստով, սիրով, մշակույթով: Ձնագունդը գնալով մեծացավ, եղանք աշխարհի 21 պետության տասնյակ քաղաքներում: Իր մեծանալուն զուգահեռ իր զարգացածությունը խտացավ, աշխարհայացքը դարձավ լայն, դարձավ աշխարհի մարդ»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, Ալենը վեր էր ազգություններից, կրոններից, նրա համար արժեքը մարդն էր՝ անկախ իր ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, մարդկության նկատմամբ իր վերաբերմունքը յուրօրինակ էր: «Եզակի տեսակ էր, և սրանք ուղղակի բառեր չեն, նա դրանք վաստակել է: Իր ուսուցիչները, դասախոսները և ուսանողները միաբերան փաստում են՝ նա յուրօրինակ տեսակ էր, քայլում էր և ժպիտներ ու լույս տարածում: Ամբողջը սեր էր, հոգատարություն մեծի ու փոքրի նկատմամբ: Ինտելեկտուալ իր տվյալների հետ զուգահեռ անսահման համեստ էր: Սմիթսոնյան հիմնադրամի պահանջով հայկական մշակույթի մասին պատմող երկու ֆիլմ էր նկարել... Պատանի, որի նկարած ֆիլմերը հայտնվում էին միջազգային ասպարեզում, բայց երբեք չէր պարծենում»,-ասում է մայրիկը, որի խոսքով, մինչ վերջերս իր ամենամտերիմներն անգամ չգիտեին, թե որքան ձեռքբերումներ ուներ:

Մնում էր հանգիստ, խաղաղ ու հանդուրժող, անձնազոհ, իր երակներում էր այդ անձնազոհությունը:

«Երբ հիմա բացում եմ նոթատետրը և կարդում իր խոհափիլիսոփայական գրառումները, հասկանում եմ, որ իսկապես անսովոր էր: Պատահական չէ, որ ընկերները կատակով իրեն այլմոլորակային էին ասում»,-հավելում է տիկին Նազելին:

Մասնագիտություն ընտրելն Ալենի համար բարդ էր, նախասիրությունները շատ էին, բայց ընտրեց արվեստը, որոշեց դառնալ ռեժիսոր, ընդունվեց Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, ավարտեց այն կարմիր դիպլոմով: 19 տարեկանից դասավանդում էր նաև Թումոյում, դասախոսում էր «ֆիլմերի ստեղծում»: «Թումոյի ուսանող էր եղել, իր կարողությունները ճանաչելով՝ հրավիրեցին դասախոսելու: Միշտ ակտիվ էր, կենսուրախ, առաջին դերում: Այնքան լավ էր տիրապետում անգլերենին, որ համալսարանն անգամ նրան ազատել էր դասերին մասնակցելու պարտականությունից: Գերազանց խոսում էր հինգ օտար լեզվով:

Հեքիաթներ էր գրում՝ սկսած դպրոցական տարիներից, որոնք տպվել են «Խատուտիկ», «Լուսապսակ» թերթերում: Հիմա էլ «Զանգակ» հրատարակչությունը զբաղվում է նրա հեքիաթների լույս ընծայմամբ: Տիկնիկային թատրոնը պարոն Ռ. Բաբայանի գլխավորությամբ սցենար է նախաձեռնել՝ երեք հեքիաթների միավորումից ստացել են «Հետախույզ Ալենը» բեմականացումը, որը կլինի թատրոնի հիմնական խաղացանկում, շրջիկ թատրոնով կլինի հանրապետության բոլոր անկյուններում՝ որպես նվեր որդուս կողմից բոլոր մանուկներին, որոնք Ալենի տարերքն էին, նրանց հետ մեծագույն բավականությամբ էր աշխատում: Ասում էր՝ իմ առաքելությունը մանկավարժությունն է, դասավանդելու տարիներին հասկացավ, որ իր մեջ գերիշխում է դասավանդելու ձիրքը»,-նշում է զրուցակիցս:

Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի համալսարան՝ երկու մագիստրոսական ծրագրով միաժամանակ՝ կրթության կառավարում և սոցիալական աշխատանք: Ալենի երազանքը Հայաստանում բոլորովին նոր կրթական համակարգի ներդրումն էր: «Նրա յուրաքանչյուր օրը դիմացինին որևէ օգտակար բան անելու ցանկությամբ էր սկսվում: Աշխատավարձը փոխանցում էր հիվանդ երեխաների ֆոնդին: Իրենից հետո եմ իմացել այդ մասին, այն էլ՝ ընկերների միջոցով: Այնքան բազմաշերտ էր Ալենը, նրա մասին կարելի է անվերջ խոսել»,-ասում է մայրիկը:

Արձագանքում եմ՝ պատահական չէ, որ Ալենին ապրեցնելու, նրա գաղափարներն ու երազանքները կյանքի կոչելու համար մեկ տարի առաջ ստեղծել են «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿն: «Այս կարճ ժամանակահատվածում բավականին մեծ գործ ենք կատարել: Մանկավարժական համալսարանում իր անվան կրթաթոշակներ են հիմնվել, ուսման վճարներ ենք տալիս սոցիալապես անապահով խավի երեխաներին, որոնց համար կրթությունն արժեք է: Իր ուսանողների ուսման վճարներն ենք վճարել: Դեկտեմբերին 600 երեխայի, որոնք առնչվել էին պատերազմին, տոն պարգևեցինք տիկնիկային թատրոնի հետ համատեղ: Մարզային գրադարաններին նվիրել ենք բազմաթիվ գրքեր: Մեր առջև որպես նպատակ դրել ենք կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը: Դեռ բազում անելիքներ ունենք»:

Հարցեր չունեմ, կարծես ուղղակի փաստում եմ՝ վերևներից տեսնում է սա և գուցե ավելի հանգիստ է Ալենը: «Չգիտեմ, բայց պատերազմից հետո աթեիստ եմ դարձել: Վերևներին, ներքևներին չեմ հավատում, իմ զավակին գրկել եմ ուզում, նրա ֆիզիկական ներկայությունն եմ ուզում, նրա ջերմությունը, համբույրները, ջերմ գրկախառնությունները: Աշխարհում Ալենի պես գրկել ոչ մեկ չգիտի, թևերը լայն բացում էր և ամբողջ մարմինն առնում իր կրծքին: Այդ թևերն եմ ուզում, որևէ այլ բան ինձ չի հետաքրքրում»: Ալենը վստահ էր՝ հզոր պետության հիմնասյունը կիրթ և գիտակից քաղաքացին է: «Ասում էր՝ կգամ, միասին կրթօջախ կհիմնենք: Ցավոք, այսօր առանց իրեն եմ իրականացնում այդ գաղափարը, կողքիս են Ալենիս հրաշալի ընկերները, որոնց համար արժևորված են կրթությունն ու գիտությունը, արվեստն ու մշակույթը: Հուսամ՝ 2025-26 թթ. կրթահամալիրը կբացի իր դռները:

Մինչ այդ մի փոքրիկ կորիզ է Ալենի անվան ամառային դպրոցի հիմնումը: Ողջ նվիրատվությունները տրամադրվելու են աուտիզմով, քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը, ինչպես նաև կրթական-մշակութային ծրագրերի իրականացմանը: Փորձում եմ ուրիշ բալիկների մեջ Ալեն սերմանել, որպեսզի Ալեններ շատ լինեն»,-ասում է զրուցակիցս:

Վստահ է՝ որդին սերունդներինն է, իր անունը պատմության մեջ գրել է ոսկետառ ու ոչ միայն որպես անվախ զինվոր, հայրենիքի նվիրյալ զավակ, այլև կրթության, գիտության, արվեստի քարոզող: «Երիտասարդ, ով 21 տարվա ընթացքում կերտել է փայլուն պատմություն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կաներ 50, 60, 70 տարեկանում: Բայց նա սեփական կյանքից ու անվտանգությունից բարձր դասեց ազգի շահը: Լինելով մարտի դաշտում՝ ոչ մի վայրկյան չընկրկեց, երբ իրեն ասացի՝ մի քանի օր դադար առ, վերադարձիր, ստացա պատասխան նամակը՝ չհամարձակվես ինձ դասալիք դարձնել: Ալենի քայլը գիտակցված էր, մահը գիտակցված էր, որ տարավ դեպի անմահություն: Աշխարհում արդեն ինն Ալեն է ծնվել՝ ի պատիվ Ալեն Մարգարյանի: Իմ ցավի ու տառապանքի վրա անսահման հպարտության զգացումն է փորձում ճնշում գործադրել»,-զրույցը եզրափակում է Ալենի մայրիկը:

Հ. Գ. Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին Մատաղիսում։ 2021 թ. հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել