Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Միայն Հայաստանի իշխանությունն է, որ չի գնում երկրի շահերի հետևից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիան Հայաստանում իշխող ուժին ու վարչապետին իր զորակցությունն է հայտնում, քանի որ այս իշխանությունների հետ իրենց 100 տարվա երազանքն են իրականացնում: Պարզապես խնդիր են դնում, ու ՀՀ այս իշխանություններն առանց որևէ դիմադրության լուծում են այն: Առանց աչք թարթելու ընդունում են այն, ինչ պարտադրվում է:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն՝ անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող, Սփյուռքին ու ընդդիմությանը քննադատող հայտարարություններին:

«Այսպիսի կառավարություն Թուրքիան իր երազում անգամ չէր կարող տեսնել: Ու այս համատեքստում, քանի որ Հայաստանում քաղաքական խնդիրներ են խմորվում, դա, իհարկե, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային դուր չի գալիս: Ի դեպ, Ադրբեջանից ևս նմանատիպ հայտարարություններ են հնչում, որովհետև իրենց ընդհանրապես ձեռնտու չէ, որ այսօրվա ՀՀ իշխանությունները հեռանան կամ նրանց համար որևէ խոչընդոտ լինի: Իսկ նման հայտարարություններ անելը նշանակում է ուղղակի խառնվել ՀՀ ներքին գործերին: Իրականում, եթե Թուրքիայի հետ կապված որևէ երկիր նման արտահայտություն աներ, միանգամից, ժամ չանցած հակազդող հայտարարությամբ հանդես կգային: Մեզ մոտ, իհարկե, քար լռություն է, ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նման հայտարարություններով շատ հանգիստ կարողանում է խառնվել Հայաստանի ներքին գործերի մեջ՝ խոսելով անգամ «վարչապետի տան վրա հարձակումից», «ռևանշիստներից»»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, այդ համատեքստում դիտարկելով Երևանի ու Անկարայի հայտարարությունները՝ Տ. Լոքմագյոզյանը մի շարք խնդիրներ առանձնացրեց: «Իրականում շատ խաղացողներ կան այստեղ, իհարկե, միայն Հայաստանը և Թուրքիան չեն: Խոսքը, մասնավորապես, Իրանի, Ռուսաստանի մասին է: Թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան այս գործընթացում ևս իրենց շահերն ունեն: Միայն Հայաստանի իշխանությունն է, որ չի գնում երկրի շահերի հետևից: Այս իշխանությունն ավելի շատ թուրքերի, ադրբեջանցիների շահն է պաշտպանում, ինչն ակներև է իրենց խոսույթից: Առաջին հերթին մտահոգված են հատկապես ադրբեջանցիների շահերի պաշտպանության խնդրով: Ինչևէ, այստեղ՝ նշված գործընթացում, խաղեր են գնում: Ըստ իս, այն խաղը, որ գոյություն ունի Թուրքիայի , Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև, հանգիստ առաջ չի գնում: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ իրենք իրենց գործը հանգիստ առաջ տանել չեն կարողանում, որովհետև, ինչպես նշեցի, խանգարող հանգամանքներ կան, և խոսքը հատկապես Ռուսաստանի մասին է: Ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ արդեն չեն կարողանում մեծ քայլերով առաջ գնալ: Փոխարենը փոքր քայլերով են փորձում առաջ գնալ: Ու եթե միջանցք չեն ստանում և անգամ ջանադրաբար գործելու դեպքում են դժվարությունների է հանդիպում, այլ տարբերակներ են առաջ քաշում: Օրինակ՝ այնպես անել, որ ինչ-որ «երրորդ երկրի» քաղաքացիներ գնան-գան, ինչից հետո արդեն կամաց -կամաց կխոսեն արդեն գոյություն ունեցող ճանապարհի մասին: Մի օր էլ կասեն՝ դե, արդեն գալիս-գնում են, պաշտոնապես տանք ճանապարհը՝ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր» տրամաբանությամբ»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խոսքը Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ ձեռքբերված այն պայմանավորվածության մասին է, ըստ որի, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրի քաղաքացիները կարող են հատել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը:

«Այդ ճանապարհը, մեծ հաշվով, իհարկե, ո՛չ իրանցիներին, ո՛չ վրացիներին, ո՛չ ռուսներին և ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիներին պետք չէ: Ընդհանրապես, հետաքրքիր է, թե կա՞ արդյոք աշխարհում նման սահման, որը բացվում է ոչ թե այդ երկու երկրների, այլ երրորդ երկրի քաղաքացիների համար: Ո՞ւմ է պետք իրականում այդ ճանապարհը, իհարկե՝ միայն Ադրբեջանին»,-ասաց նա:

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նա հավելեց. «Քանի որ խաղացողները շատ են, հնարավոր չէ կանխատեսել՝ ինչ կլինի: Սա խաղ է, որտեղ ով լավ խաղա, մյուսի դարպասին գոլ կխփի: Հիմա մեզ համար վտանգը մեկն է: Ունենք մի իշխանություն, որը սկսեց խոսել սահմանները բացելու, թուրքերի հետ առևտուր անելու մասին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, դեռ մեր երիտասարդների աճյունները չէինք գտել, երբ գերիներին հետ չենք բերել, թեպետ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն: Ամեն դեպքում, իրենք այդ ամենի մասին շատ հեշտ ու հանգիստ էին խոսում: Անգամ ճանապարհներ տալու մասին էին խոսում նույն հռետորաբանությամբ: Իրենք իրենց ծրագրերը պարզ են ցույց տալիս, խնդիրն այն է, թե ով կթողնի, ով չի թողնի իրականացնել այդ ամենը: Եթե Ռուսաստանն իր ձեռքը չդներ Արցախից մնացած պատառիկի վրա, դա էլ կտային: Այդպես գոնե 20 տոկոսը փրկվեց:

Հիմա հարցն այն է, թե Հայաստանը ոնց կփրկենք: Եթե անգամ միայն Սյունիք գնանք, կտեսնենք, թե մինչև ուր են հասել ադրբեջանցիները, և ով է կանգնած իրենց դեմ: Այս իշխանության խոսույթի մեջ հայ զինվոր, հայոց բանակ, հայկական պետականություն չկա, ինչ-որ հարց է լինում՝ ասում են՝ գնացեք, ռուսից պահանջեք, գնացեք, ռուսին ասեք: Մենք կառավարություն չունե՞նք: Եթե չունենք, իմանանք, ինչո՞ւ եք այդտեղ նստել ու ինչո՞ւ եք գումար ստանում: Մեծ հաշվով, որպես պետություն, տեսականորեն կանք, բայց գործնականում ՀՀ ինքնիշխանություն գոյություն չունի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել