Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Օրական աշխատունակությունը 2-3 անգամ ավելացել է։ Բոլոր 13 գրանցման ուղիներն աշխատում են, չնայած դրան, գրանցման կետում կան ուշացումներ՝ թե՛ թեթև մարդատար մեքենաների, թե՛ բեռնափոխադրումների դեպքում:
Վրաստան մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին նախարարությունը զգուշացնում է հաշվի առնել սահմանին տիրող իրավիճակը»,- ասված է Վրաստանի ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



